Print this page
Ուրբաթ, 13 Սեպտեմբեր 2013 20:19

Միասնականութեան Աշտարակն Ենք Կերտում Այստեղ ...

Rate this item
(1 Vote)

   

    Հ.Մ.Ա.Կ.–ի 45 –րդ շրջանի Համահայկական մարզական խաղերի բացման արարողութեան ընթացքում, Կազմակերպութեան Կենտրոնական Վարչութեան նախագահ ընկ. Համլետ Խալոյեանը իր խօսքի մէջ նաեւ ասաց.–

    «Անցնող տարիների ընթացքում, որպէս մրցութեան օրէնք, մարզադաշտերում պարտւեցին կամ յաղթեցին  բազմաթիւ մարզիկ-ուհիներ, սակայն կարեւորը միասնականութիւնն է եղել, որի համար է կազմակերպւում  Համահայկական մարզախաղերը»։

    Ընկերոջ այս արտայայտութիւնը պարզ լոզունգ չէ, այլ խորախորհուրդ ճշմարտութիւն, որը մարմնաւորւում եւ երեւան են գալիս մանաւանդ հէնց այս օրերին, երբ Իրանի տարբեր հայկական համայնքներից ու Հայաստանից ժամանած մարզիկ –ուհիները թէեւ դաշտ են իջնում մարզական յաղթանակ կնքելու համար, սակայն իրականում միմեանց կարողութիւններն են համեմատում Համահայկականի փորձաքարով։

 

    Նրանք, իրենց տարբեր կացարաններից  Թեհրան չեն ժամանել, մի միայն մետաղէ գաւաթ կամ մեդալիոն շահելու եւ որպէս յաղթական խորհրդանիշ իրենց հետ տանելու համար։

    Նրանք խոր համոզումներով, եւ միասնականութեան ոգին էապէս ի կատար ածելու, մարմնաւորելու եւ համատեղութեան պողպատեայ պարիսպ որմնադնելու  եւ այդ ի յայտ բերելու համար են համախմբւել «Արարատ» մարզաւանում, որպէսզի իրենց հետ տանեն ամենաթանկագինը՝ նոր անուններ նոր  ընկերներ, նոր մտքեր, նոր տեսակէտներ, նոր փորձութիւններ եւ վերջապէս նոր գաղափարներ ՝ միասնականութեան աշտարակը իրենց հետ տանելու համար։

    Այս երկար տարիների ընթացքում  համահայկական խաղերի կազմակերպումը մեծ յաջողութիւններ են արձանագրել արտաքին և ներքին առումով, ինչու չէ նաև   յարաբերական  բարոյական իմաստով ախոյեան դարձած մարզիկները մեծ պատիւ ու յարգանք են ապահովել կազմակերպութեան կեանքում  եւ համայնքի համար։

    Վերջին 44 շրջաններում, յստակ թւով՝ 51143 մարզիկներ մանակցել են մրցութիւններին, սակայն հաշւի առնելով Հ.Մ.Ա.Կ.–ի Համահայկական խաղերի նպատակն ու կողմնորոշումը, իրականութեան մէջ յաղթել են ամբողջ  51143 մարզիկներից ոչ մէկն էլ չեն պարտւել։

    Անցնող տարիների ընթացքում, որպէս մրցութեան օրէնք, մարզադաշտերում պարտւեցին ու յաղթեցին  մի խումբ մարզիկներ, սակայն կարեւորը միասնականութիւնն էր որ յաղթեց մարզիկների շնորհիւ, որի համար է կազմակերպւում Համահայկական մարզախաղերը։

    Իրականութեան մէջ, 51143 մարզիկներ յանուն միասնականութեան  ի մի գալով, եւ  ստեղծելով համատեղութեան պանծալի  էպոս, հրաշք գործելով՝ նաեւ բոլորն էլ դարձան ախոյեաններ՝ ազգային միասնակութեանը իրականեցնելու մրցադաշտում։

    Եւ այսօր երբ անց է կացւում 45–րդ շրջանի խաղերի երրորդ օրը, այս փաստը աւելի շօշափելի եւ իրական է հրապարակ գալիս։

    Փառք ու պատիւ Հ.Մ.Ա.Կ.–ին,  եւ  Համահայկական խաղերի մտայղացումը ծագեցնող հիմնադիրներին։

Last modified on Չորեքշաբթի, 25 Սեպտեմբեր 2013 18:11