Հրատարակութիւն

PDF
Երկուշաբթի, 13 Հուլիս 2015 12:08
Rate this item
(0 votes)

ՎԱՐԴԱՎԱՌԻ ԸՆԹՐԻՔ – ԽՐԱԽՃԱՆՔ

Առաքելական Եկեղեցու հինգ տաղաւար տօներից է Քրիստոսի Պայծառակերպութիւնը, որի հետ յիշատակւում է նաև հայոց հեթանոսական տօներից՝ «Վարդավառ»-ը:

Ինչպէս անցեալ տարիներ, այս տարի ևս Հ.Մ.«Արարատ»Կ.-ի Երէցների միութեան նախաձեռնութեամբ սոյն թւականի 12 յուլիսին, 300-ից աւել ներկաների մասնակցութեամբ նշւեց «Վարդավառ»-ը՝ Ճոխ Ընթրիք- Խրախճաքի տեսքով:

Ծրագրին ուրախ երգերով մասնակցում էր Ռոբերտը իր նւագախմբով եւ ներկաները մտերմիկ եւ հարազատ միջավայրում խանդավառութեամբ նշեցին վարդավառի աւանդական տօնը միմեանց վրայ ջուր ցողելով: Բարձր տրամադրութեամբ աւարտին հասաւ խրախճանքը: