Հրատարակութիւն

PDF
Հինգշաբթի, 16 Հուլիս 2015 11:04
Rate this item
(1 Vote)

     «ԱԼԻՔ», Հատիս - Դիոն Խուդաբախշեան, «Արարատ»-ի Պատանեկան ֆուտբոլի թիմի աւագ, կիսապաշտպան յարձակւող...

     ... Եթէ միանգամից նման մի թեմա ենք փորձում փաթաթել ընթերցողիս վզին, գուցէ առաջին հայեացքից անհասկանալի թւանք: Սակայն «Արարատ»-ի՝ Իրանի մեծ ֆուտբոլ դուրս գալուն զուգահեռ հասունացաւ իրանահայ ֆուտբոլի ապագան ու ներկան մշտադիտարկման ենթարկելու մտադրութիւնը, որով հերթականօրէն փորձ է արւելու սկսած՝ Պատանեկան ֆուտբոլի թիմի տղաներից ներկայացնել լաւագոյններին:
«Ալիք»-ի «Մարզական էջ»-ը յոյս ունի մամուլի լաւագոյն հնարաւորութիւնը ծառայեցնելու համայնքային իմաստով մարզական նախագծերի, ի մասնաւորի ֆուտբոլի զարգացմանը, որտեղ անուրանալի դեր ունի իւրաքանչիւր մարզիկ ու դաստիարակ: Եւ հէնց սա էր հիմնական նպատակը սիւնակիս մեկնարկումի, որի առաջին հիւրը խոստումնալից ֆուտբոլիստ՝ 15-ամեայ Դիոն Խուդաբախշեանն է:
     Դիոնը ֆուտբոլ խաղալ է սկսել «Րաֆֆի» ֆուտբոլի թիմի կազմում, որտեղ աւելի քան 8 տարի անց է կացրել իր նախապատանեկութեան շրջանը: Իր մարզչի խորհրդով տեղափոխւել է «Փայեամ»-ի կազմ, ուր շուրջ վեց ամիսներ պարապմունքների յաճախելուց յետոյ ընդունել է «Արարատ»-ին միանալու որոշումը, որն իր կարծիքով իր ֆուտբոլային կեանքի ամենահաճելի ընտրութիւնն է եղել: Դիոնը «Արարատ»-ի կազմում հանդէս է գալիս թիմի աւագի կարգավիճակով:
     Առաւել հետաքրքիր էր նրա տւած պատասխանը իմ այն հարցին, թէ «6-փօլ» կօշիկ է հագնում թէ «13-փօլ»: Այ թէ ինչ բան է սերնդափոխութիւն հասկացութիւնը: Ես չգիտէի, որ վաղուց արդէն պատմութեան գիրկն է անցել այդ՝ «6-փօլ» հասկացութիւնը...
Դիոնի իրանահայութեան այսպէս ասած՝ հաւաքականի կազմում հանդէս գալու մէկ տարին լրանալու է շուտով, որի առիթով յարմար նկատւեց զրոյցի հրաւիրել նրան եւ տեղեկանալ նրա նախասիրութիւններին:

* * *

- Դիոն, արդէնմէկտարինէլրանումձեր «Արարատ»-իկազմումդաշտդուրսգալուպատմութեանը: Ինչպէսէքտանումշարունակաբարմարզիչներիփոփոխութիւնը:
Դիոն - Այն ժամանակ, երբ «Րաֆֆի»-ում սկսեցի ֆուտբոլի առաջին փորձերս, նոյնպէս Ռաֆիկ Աղաջանեանի հսկողութեան ներքոյ էր, որ կատարում էի պարապմունքներս: Այն ժամանակ ինքը՝ պրն. Աղաջանեանն էր մեր մարզիչը: Հիմա նոյնպէս պրն. Աղաջանեանի ներկայութիւնն եմ վայելում «Արարատ»-ի կազմում:


- Սեփականփորձիցգիտեմ, որպրն. Աղաջանեանընոյնպէսկըցանկանար, որնշածլինէիքձերմիւսբոլորմարզիչներիանունները, ումհետանցէքկացրելձերֆուտբոլայինկարիերան:
Դիոն - Պրն. Աղաջանեանից բացի, աշակերտել եմ նաեւ Անթօ Ղուրչեանին, ինչպէս նաեւ՝ Նորիս Բաղերիին:


- Ո՞րդպրոցիաշակերտներիցէք:
Դիոն - Եղել եմ «Նայիրի» տարրական: Ապա «Նայիրի» ուղեցոյցի, իսկ այժմ՝ «Ա. Սողոմոնեան»-ի աշակերտներից:


Հ.- «Արարատ»-իկազմումքանիխփածգոլունէք:
Դիոն - Մէկ գոլ՝ խաղացած 5 պաշտօնական խաղում...


- Յարձակւողիդերումդուրսեկողֆուտբոլիստիհամարվատցուցանիշչէ, բայցգերազանցէլչէ...
Դիոն - Խաղում եմ կիսապաշտպան-յարձակւողի դիրքում: Ընդհանրապէս խաղի եւ դաշտի կենտրոնն եմ վերահսկում, միաժամանակ յարմար առիթներով ապահովում՝ յարձակւողներին:


- Կասեսսիրածդաստղիանունը՝Եւրոպականֆուտբոլում:
Դիոն - Գըրդ Բէյէլ...


- Իսկսիրածդթիմը...
Դիոն - «Ռէալ Մադրիդ»...


- Միւսթիմակիցներդաւելիշատ «ռէալական» ենթէ «ԲԱՐՍԱՅԱԿԱՆ»...
Դիոն - «Բարսելոնա»-ն աւելի շատ է սիրւած քան «Ռէալ»-ը...


- Գուցէդրանիցէ, որուժեղներիկողմնանցնելնամենահեշտնէ...
Դիոն - Ոչ, «Ռէալ Մադրիդ»-ն է աւելի ուժեղ... (Մեր հանդիպման ժամանակ դեռ չկար Քասիլասի «Ռէալ»-ից հեռանալու հարցը...)


- Տանըֆուտբոլնայելիս, ընտանիքովմէկհաւաքւումէքէկրանիառջեւ...
Դիոն - Ոչ, մեր տան միակ ֆուտբոլասէրը ես եմ: Միշտ էլ ֆուտբոլի ալիքը նայելու համար, պէտք է պայքարի դուրս գամ: Բայց «Ռէալ»-ի խաղի դէպքում մերոնք գիտեն, որ անարդիւնք է լինելու իրենց պնդումները, մէկ է, ես նայելու եմ խաղը: