Հրատարակութիւն

PDF
Երեքշաբթի, 04 Օգոստոս 2015 12:38
Rate this item
(3 votes)

     2015 թւականի յուլիսի 17-ից 19-ը, Կրտսեր հատւածի թիւ 2 խմբի բանակումը 17 հոգով, խմբի աստիճանաւորական կազմի պատասխանատւութեամբ և հատւածի պատասխանատուի օգնականների ներկայութեամբ տեղի է ունեցել Հ.Մ.Ա.կ.-ի յարկի տակ՝  մարզաւանում: Բանակումին օժանդակել են գերագոյն կազմից՝ Խմբ. Արին Մկրտչեանը, Արի և Արենուշ հատւածների աստիճանաւորները:

     Բանակումի նպատակն էր՝ ծանօթանալ միջազգային սկաուտականի կեանքին: Ըստ որի, անհատները մասնակցեցին Դ.Խ. Արբի Շահբէգենի դասարանին մի շարք երկրների սկաուտական նշանների հետ ծանօթանալով, իսկ պատմութեան մասին աւելի մանրամասն ծանօթացան խմբի աստիճանաւորների միջոցով: Նաև  դինոզաւրերի պատմութեան մասին տեղեկութիւն ձեռք բերեցին Խմբ. Արինէ Դանիէլեանի միջոցով և կազմակերպւել էր խաղ՝ այդ գիտելիքներին կապւած:    

     Այցելելութիւն է կազմակերւպւել Թիրաժէ խաղավայր (سرزمین عجایب) կրտսերները անցկացրին յաճելի ժամանակ:

     Աշխատանքներից էր՝ սան, մարզանք, խաղ և զանազան դասարաններ:

     Ժայռամագլցման գործնական և բանաւոր դասարան ունեցաւ խմբ. Արին Մկրտչեանը:

     Ըստ աւանդութեան վերջին գիշերը տեղի ունեցաւ խարոյկ և բանակայինները քաղցր յուշերով աւարտեցին բանակումը, խարոյկին մասնակցել էին գերագոյն կազմի անդամները և Կրտսեր հատւածին օժանդակող անձինք, որոնք ջերմացրեցին մեր փոքրիկների սրտերը: