Հրատարակութիւն

PDF
Կիրակի, 30 Օգոստոս 2015 17:10
Rate this item
(1 Vote)

     Թւականիս չորեքշաբթի Յուլիսի 15-ին, տեղի ունեցաւ «Հ.Մ.Ա.Կ»-ի Սկաուտական միութեան Արենուշների հատւածի թիւ 2 եւ Արիների հատւածի թիւ 1 խմբերի միասնական բանակումը: 4 օրեայ բանակումը տեղի ունեցաւ Արաք քաղաքի Հայկաւան այգու բանակավայրում:

 

     22 Արիներ եւ 19 Արենուշներ բանակում մեկնեցին աշխատանքներին նորարարութեան նպատակով որը կատարեցին տարբեր աշխատանքներ իրականացնելով: Բանակումի ընթացքում Սկաուտները սովորեցին ապրել Սկաուտական կեանքով, հիմնական աշխատանքները եղան՝ դասարաններ կապւած Հայոց ցեղասպանութեան եւ Հայոց պատմութեան հիմնահարցերին , գիտելիքի մրցութիւն, ֆիզիքական աշխատանքներ, ձեռքի աշխատանքներ:

     Սկաուտները յաջողութեամբ աւարտեցին բանակումը յուլիսի 19-ին: