Հրատարակութիւն

PDF
Կիրակի, 06 Սեպտեմբեր 2015 11:02
Rate this item
(0 votes)

     Իւրաքանչիւր տարւայ նման, այս տարի եւս Հ.Մ.Ա.Կ.-ի Մարզական միութեան վարչութեան կողմից կեանքի կոչւեց Համահայկական խաղերի կազմակերպիչ յանձնախումբ, սոյն յանձնախումբը իր աշխատանքները աւելի սահուն կատարելու համար խորհրդակցական հանդիպում կազմակերպեց համայնքի միութիւնների ներկայացուցիչների հետ, տեղեկութիւններ փոխանցելու, ընդհանուր եւ մարզական կանոնագրութիւններից նաեւ մասնակցող միութիւններին լսելու համար:

 

     Ուրբաթ, օգոստոսի 28-ի առաւօտեան 47-րդ շրջանի Համահայկական խաղերի Կազմակերպիչ յանձնախումբը հանդիպում ունեցաւ մասնակցող միութիւնների ներկայացուցիչների հետ՝ «Շահբազեան» սրահում: Կայացած հանդիպման սկզբում Հ.Մ.Ա.Կ.-ի Մարզական միութեան վարչութեան կողմից Արսինէ Կարապետեանը ողջունեց ներկաներին՝ եւ ներկայացրեց Կազմակերպիչ յանձնախմբի անդամներին:

     Այնուհետեւ առիթ տրւեց յանձնախմբի նախագահ Սաքօ Ազիզեանին: Նա իր հերթին ողջունելով միութիւնների ներկայացուցիչներին՝ յոյս յայտնեց, որ փոխադարձ հասկացողութեան ու հանդուրժողականութեան լոյսի տակ իրականանայ խաղերը:

     Հանդիպմանը ներկայ էին հետեւեալ միութիւնների ներկայացուցիչները՝, Հ. Մ. «Նայիրի» Մ., Հ. Մ. Մ. «Րաֆֆի» համալիր, Նոր Ջուղայի «Սևան» Մ., Հ. Համալսարանականների Ը. Մ., Հ. Բարեգործական ընդհանուր միութիւն և Հ.Մ.«Արարատ» Կ.:

     Նա յայտնեց, որ 47-րդ Համահայկական խաղերը նւիրւած են Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցին:

     Տեղեկութիւններ ու փոխանցումներ կատարելուց յետոյ՝ միութիւնների ներկայացուցիչների կողմից եղան հարցումներ եւ առաջարկներ: Յաւելեալ բացատրութիւններ տրւեցին՝ խաղերի կանոնների, իրաւարարների եւ տարիքային սահմանումների մասին, բացման հանդիսութեան, գրասենեակային աշխատանքների ու արձանագրութեան ժամկէտի, հանրային կապի, մարզական մրցութիւնների, բանակումի եւ այլ աշխատանքների վերաբերեալ, որոնց պատասխանեցին յանձնախմբի անդամները  ու խոստացան հնարաւորին չափ վերահասու լինել արծարծւած խնդիրներին:

     ժամկէտ է նշանակւել ան-լայն արձանագրւելու համար մինչեւ օգոստոսի 30-ը:

     Յանձնախմբի նախագահն աւելացրեց, թէ ոչ միայն այս պարագայում, այլ նաեւ ընդհանրապէս Համահայկական խաղերի լաւապէս կազմակերպելը կարօտում է փոխադարձ համագործակցութեան ու փոխհանդուրժողականութեան:

     Վերջում տեղի ունեցաւ հիւրընկալութիւն և մտքերի փոխանակում:

Հ.Մ. «Արարատ» Կ.