Հրատարակութիւն

PDF
Երկուշաբթի, 07 Սեպտեմբեր 2015 15:59
Rate this item
(0 votes)

     Երկուշաբթի Սեպտեմբերի 7-ի առաւօտեան ժամը 11:00-ին  Իրանի 47-րդ Համահայկական խաղերի ջահը օրհնւեց և բոցավառւեց Ս. Սարգիս եկեղեցում Տէր Մակար Սրբազան Աշգարեանի ձեռամբ, այնուհետև ջահը տեղափոխւեց «Արարատ» մարզաւան և տեղադրւեց Ս. Խաչ մատուռում մինչև Համահայկականի բացման հանդիսութեան օրը , որը ջահակիր ընկեր՝ Մարտիկ Սեֆեանի միջոցով կը բոցավառւի դաշտում:

 

     Ընկեր Մարտիկ Սեֆեանը եղել է ժամանակի բռնցքամարտի եկրի ախոյեան և վարել է մարզչի , պատասխանատուի և իրաւարարութեան հանգամանքները:

     Նշելի է որ արարողութեան ընթացքին օրհնւեց նաև Կազմակերպութեան դրօշը:

     Այնուհետև ջահը հետևեալ մարզիկների միջոցով տեղադրւեց «Արարատ» մարզաւանի Ս. Խաչ մատուռում:

-Նորւան Նիկողոսեան

- Սևան Ղարաբէգի

- Սիոն Աղաջանի

- Մէնուա Աւետեան

- Սելին Միրզայեան

- Սելին  Յարութիւնեան

- Թալին Յարութիւնեան

- Նայիրա Ղարաբէգի

- Մելանի Աղաջանեան