Հրատարակութիւն

PDF
Չորեքշաբթի, 30 Սեպտեմբեր 2015 17:13
Rate this item
(0 votes)

Հ.Մ.Ա.Կ – ի Հանրութեան հետ կապի յանձնախումբը  47-րդ Համահայկական խաղերի Գորձադիր յանձնախմբի անդամների հետ ասուլիս է ունեցել որը ներկայացնում է ստորև

1.ներկայացրէք ձեզ և ձեր կազմակերպչական անցեալը

 

  • Սաքօ Ազիզեանն եմ, փոքր տարիքից անդամակցել եմ  Մարզական միութեան իսկ վերջին 15 տարիները փոխել եմ նախասիրութիւնս և դարձել ԵրԷցների միութեան անդամ
  • 43-րդ Համահայկական խաղերի ընդհանուր պատասխանատուն եմ եղել
  • Երկու շրջան եղել եմ Համադպրոցական խաղերի պատասխանատու
  • Հայաստանի Համահայկական 5-րդ շրջանի խաղերին վարել եմ փոխնախագահի հանգամանքը
  • Ներկայիս Երէցների միութեան վարչութեան անդամ եմ

2.Ինչ է ձեր պարտականութիւնը այս տարւայ Համահայկական խաղերին

  • Ընդհանուր պատասխանատւութիւնը ինձ է վստահւել

3.Ընթերցողի համար ամփոփ բացատրէք ձեր պարտականութեան մանրամասնութիւնը

  • Յանձնախումբը կեանքի է կոչւել Օգոստոսին, թէպէտ մի քիչ ուշացած էր սակայն անդամների միասնական աշխատանքի շնորհիւ կարողացել ենք դասաւորել աշխատանքները, Հայաստանի համահայկական խաղերի համար բացակայում էին մի շարք պատասխանատուներ նաև մտածում էինք որ այդ պատճառով մարզիկների թիւը քիչ է լինելու, բարեբախտաբար մեծ թւով էին մասնակցել և մենք աշխատել ենք ամենակարճ ժամանակում ծրագրաւորում կատարել:
  • Հրաւիրւել են հետևեալ քաղաքներից խմբեր ՝ Ն.Ջուղա, Փերիա, Շահինշահր, Ուրմիա, Թաւրիզ, Գեարդաբադ և Սևան խումբը

4.Յատուկ դժւարութեան հանդիպել էք՞

  • Աչկառու դժւարութիւն չենք ունեցել, եթէ ծագել են հարցեր տեղի վրայ լուծւել են:

Եթէ աւելացնելիք ունէք հրամեցէք

  • այս տարի յատկապէս միութիւնների պատասխանատուներից խնդրել ենք որ անպայման խմբերը լիակազմ մասնակցեն տողանցքին, քանի որ այս խաղերը ընդհանուր համայնքի միասնականութիւնն է ներկայացնում մարզական ոճով և մեծաթիւ մասնակցութիւնը հանդիսատեսին մեծ բաւարարութիւն է պարգևում:

-Խնդրեմ ներկայացրէ՞ք Ձեզ:

Մայիս Մինասեան, ծնւել եմ     Թեհրանում: Ունեմ 45 տարւայ անցեալ ‎Ֆուտբոլի մարզաձեւում: Ֆուտբոլը սկսել եմ Արարատի երիտասարդական խմբից եւ նոյն տարում ընտրւել եմ Իրանի   ազգային հաւաքականում այն հաւաքականում 2 տարի Ասիայի մրցաշարերում զբաղեցրել ենք առջին տեղը, որը տեղի են ունեցել Թայլանդ եւ Իրանում:

Բանակ գնալու պատճառով թողել եմ Արարատ-ի Ֆուտբոլի խումբը եւ մաս եմ կազմել Փաս խմբին: Փաս խմբի հետ 6 տարի Իրանի լիգայում զբաղեցրել ենք 2 առաջին, 2 երկրորդ եւ 2 տարի 3-րդ տեղերը: Փաս-ից յետոյ մէկ տարի մաս եմ կազմել Թաջ խմբում որում կարողացել ենք     ում զբաղեցնել առաջին տեղը: Նոյն տարում մաս եմ կազմել Իրանի Օմիդի ազգային հաւաքականում եւ միջազգային մրցաշարում զբաղեցրել ենք 2-րդ տեղը:

Տարիներ անց վերադարձել եմ Արարատ եւ մաս եմ կազմել խմբին որպէս աւագ մարզիկ եւ մարզիչ:

Ուրախ եմ, որ Ֆուտբոլի ասպարէզում միակ հայ Ֆուտբոլիստն եմ եղե որ մաս եմ կազմել Իրանի ազգային հաւաքականի 3 տարբեր տարքային խմբերում:

 

-Ներկայում ի՞նչ հանգամանք էք զբաղեցնում Հ.Մ.Ա.Կ.-ում:

5 ամիս է, որ մաս են կազմում Արարատ Ֆուտբոլի յանձնախմբին:

 

-Ինչ յանձնարարութիւն է Ձեզ տրւած Իրանի 47-րդ Համահայկական խաղերում:

Սոյն խաղերին աշխատում եմ որպէս Ֆուտբոլի պատասխանատու նաեւ բացման արարողութեան ընթացքում եղել եմ որպէս հիւրընկալ:

 

-Խնդրեմ աւելի մանրամաս բացատրէք Ձեր աշխատանքը որպէս Ֆուտբոլի պաասխանատու:

Կազմակերպել ենք խաղերի վիճակահանութիւնը, ծրագրել ենք խաղերի ծրագիրը եւ համադրութիւններ ենք կատարել ամենալաւ իրաւարարների հետ խաղերին մասնակցելու նպատակով:

 

 

-Ինչ դժւարութիւններ կան խաղերի հետ կապւած:

Դժբախտաբար այս տարի եւս ինչպէս նախկին տարիներում զգացւում է մարդուժի պակասը յանձնախմբերում բայց աւելացնեմ որ մարդուժի պակասը չի խանգարում մեր աշխատանքները շնորհիւ մեր յանձնախմբի ընկերների աշխոյժ մասնակցութեան պատճառով:

 

-Վերջում եթէ կան աւելացնելու խօսք խնդրեմ ասէք:

Շնորհակալութիւն Հ.Մ.Ա.Կ.-ի Կենտրոնական վարչութեան Համահայկական յանձնախմբին եւ միւս բոլոր մասնակիցներին ոչ մի ջանք չխնայելու եւ խաղերը բարձր որակով կազմակերպելու համար:

Շնորհակալութիւն:

 

1-Խնդրեմ ներկայացրէք ձեզ:

Ժորես Գրիգորեանն եմ,10 տարի է որ անդամակցում եմ Արարատի Մարզական միութեան ներկայիս թեթև ատլետի յանձնախմբի անդամ եմ:

2-Խնդրեմ  ամփոփ բացատրել ձեր պարտականութեան մասին:

Մարզաձևերի պատասխանատուն եմ,խաղաձևերի պատասխանատուների հետ համադրութիւններ եմ կատարել,պատկան գոյքեր ենք պատրաստել,ծրագրերն ենք դասաւորել,  համադրութիւններն ենք կատարել իրաւարարների հետ,իմ պարտականութիւնների մէջ է խաղերի վերջնական արդիւնքների ներկայացնելը Հանրային կապին որը տեղադրւում է Արարատի կայքում,ֆէյսբուքում,ցուցատախտակի վրայ և Ալիք օրաթերթում:

3-Ի՞նչ դժւարութիւնների էք հանդիպել:

Քանի որ մրցումների ժամկէտը կարճ է՝ 7-օր, ուստի խաղերը աւելի սեղմ են կատարւում:

4-Աւելացնելիք ունէք՞:

Այս տարի մեր գնահատումով խաղերը լաւ է կազմակերպւել:

Մասնակիցների թիւը թէպետ պակսել է սակայն առաւել եռանդ է զգացւում խմբերի մէջ:

Թիմերը աւելի կարգապահ են:

Անցեալ տարիների պէս ֆէդրացիոնների իրաւարարներից էլ օգտւում ենք:

Ես յաջողութիւն եմ մաղթում բոլորին:

 

1-     Խնդրեմ ներկայացրէք Ձեզ և ձեր կազմակերպութեան անցեալը:

            Արմոնդ Միրզախանեանն եմ սկզբում բասկետբոլի խմբի մէջ եմ եղել 2007-ից մարզական միութեան աշխատանքներին եմ մասնակցել , մի քանի շրջան համահայկական խաղերի բացման ծրագրի պատասխանատուն եմ եղել նաև կազմակերպիչներից եմ եղել Թաթայի մենահամերգի և այլ յանձնախմբերի մէջ եմ աշխատել:

2-     Ինչ պատասխանատւութիւն ունեք համահայկական խաղերին  

Ես բացման ծրագրի պատասխանատւութիւնը ունէի: 6-րդ շրջանի համահայկանա խաղերի պատճառով շատ չենք կարողացել ճոխութիւններ կազմակերպել սակայն աշխատել ենք հետաքրքիր ծրագիր կազմել նւիրւած 100-ամեակին:

Մարդուժի պակաս չենք զգացել և ամենակարճ ժամանակում ի մի ենք բերել բացման ծրագիրը: Մենք նւազագոյն բիւդջէով ենք կազմակերպել :

Ես շնորհակալութիւն եմ յայտնում բոլոր մասնակիցներին յատկապէս պարոն Էդիկ Թամրզաեանին և իր երգչախմբի անդամներին, Արարատ պարի խմբին, ֆուտբոլի թիմին որ ցոյցը կազմակերպեց, Տկն. Օֆիկ ,,,, , հաղորդավարներ Անահիտ Նազարեանին և Հայրիկ Աղանեանին, ջահակիր կազմին, Ալէն երգչին և իր խմբին և լոյսի ու ձայնի պատասխանատուներին իրենց համագործակցութեան համար:

 

1.Խնդրեմ ներկայացրէք ձեզ և ձեր կազմակերպչական անցեալը:

Ալինա Թադէոսեանն եմ, ութ տարեկանից անդամակցել եմ Թաւրիզի մասնաճիւղի մարզական բաժնում, տեղափոխւելով Թեհրան շարունակել եմ աշխատանքս Արարատում Մարզական միութեան մէջ: Եղել եմ մարզական զանազան յանձնախմբերի անդամ:

2. Ի՞նչ է ձեր պարտականութիւնը կազմուոմ:

47-րդ Համահայկական խաղերի յանձնախմբում քարտուղարութեան պարտականութիւնն ունեմ:

Յանձնախմբի կեանքի կոչւելու պահից արձանագրել եմ ժողովները նաև Քոյր միութիւնների հետ հանդիպումների արձանագրութիւնը պահել եմ: Պարտականութիւններիս մէջ է հաւաքագրել բոլոր աշխատանքների արխիւները միւս շրջանին օգտակար հանդիսանալու նպատակով:

Յաջողութիւն եմ մաղթում մասնակից մարզիկներին:

1-Խնդրեմ ներկայացրէք ձեզ:

Սիոնա Շադքամին եմ, 1998-ից Արարատի Մարզական միութեանն եմ անդամակգում:

 

2-Խնդրեմ  ամփոփ բացատրել ձեր պարտականութեան մասին:

            47-րդ Համահայկական խաղերի գրասենեակի պատասխանատուն եմ: Այս աշխատանքի ծանր բաժինը հիմնականում միութիւնների և խմբերի անդամակցութեան արձանագրութիւնն է, որը սկսել է բացումից շուրջ երեք շաբաթ առաջ: Միութիւնները ինչպէս միշտ և պիտի ասեմ այս տարի աւելի շատ և ժամանակին են ցուցաբերել իրենց համագործակցութիւնը: Իմ պարտականութիւնների մէջ է բոլոր քարտերի պատրաստումը, այս տարի 1000 քարտ է պատրաստւել: Ամէն խաղից առաջ մարզաձևերի խաղերի ցանկերը ըստ տարիքի բաժանումով պէտք է յանձնեմ պատասխանատուներին և ստուգեմ դրանք՝ Խաղերի աւարտից անմիջապէս յետոյ պէտք է դասաւորեմ մեդալաբաշխումները և յանձնւելիք վկայագիրները:

            Այս բաժնում կան շատ մանրամասնութիւններ կապւած նախապատրաստական աշխատանքների:

 

3-Ի՞նչ դժւարութիւնների էք հանդիպել:

            Յատուկ դժւարութիւն չունենք միայն թէ աշխատանքը շատ ծանր է և շուրջ 10 որ մնացած խաղերին մինչև կէս գիշեր այս գրասենեակը աշխատել է:

4-Աւելացնելիք ունէք՞:

            Շնոհակալ եմ բոլոր համագործակցող ընկըրներից:

 

1.Խնդրեմ ներկայացրէք ձեզ և ձեր կազմակերպչական անցեալը:

Ադրինէ Կարապետեանն եմ , 1999 թւականից անդամակցել եմ Մարզական միութեան, սկզբում ճատրակի խմբում ապա մասնակցել եմ միութեան աշխատանքներին, եղել եմ մի քանի շրջանների Համահայկական խաղերի հանրային կապի յանձնախմբում:

2. 47-րդ Համահայկական խաղերի յանձնախմբում ի՞նչ պատասխանատւութիւն ունԷք:

Ես նիութականի պատասխանատուն եմ:

3. Կարող էք ամփոփ բացատրել ձեր պարտականութեան մասին:

Սկզբում պէտք է պատրաստել Համահայկական խաղերի նախահաշիւը, անցեալ շրջանների ծախսերը ի նկատի ունենալով, այնուհետև խաղերի ընթացքին պէտք է բոլոր ծախսերը հետևել որ չանցնի նախահաշւից: Մեծ աշխատանքների ժամանակ որտեղ շփման մէջ ես մեծաթիւ պատասխանատուների կամ գարծակատարների հետ դժւար է լիովին ծախսերի հսկումը քանի որ լինում են չնախատեսւած ծախսեր, սակայն ջանքս թափում եմ որ մնանք նախահաշւի կաղապարում: Նաև կատարում եմ խմբերի արձանագրութեան գումարի գանձումները: Իմ պարտականութիւնների մէջ է մարզական բոլոր գոյքերի պատրաստումը, նաև մարզիկների և յանձնախմբերի սննդի (նախաճաշ, ճաշ, ընթրիք) քանակի ցանկագրման պարտականութիւնն ունեմ, ինչը անցեալ տարի նոյն օրն էինք կատարում և պատահում էր որ ուտելիքը վատնւում էր:

Այս շրջանին կազմը աշխատել է ծախսերը օպտիմալացնել և խուսափել շռայլութիւններից, օրինակ բացման հանդիսութեան աւելնորդ ծաւսերը կրճատել ենք, նաև կրճատել ենք ընթացքի մի շարք ծախսեր:

4. Ի՞նչ դժւարութիւնների էք հանդիպել:

Նախահաշիւը կազմելու ժամանակ թէպետ կատարել ենք ուսումնասիրութիւններ և ստացել ենք նախարժէքների ստացականներ սակայն գոյքերը ստանալուց յետոյ միշտ չէ որ համընկնում է ուսումնասիրութեանդ հետ: Ինչ որ տեղեր էլ հանդիպել ենք միանգամայն գների բարձրացմանը:

5. Աւելացնելիք ունէ՞ք:

Շատ շնորհակալ եմ խմբերի պատասխանատուներին որոնք նշւած ճիշտ ժամկետում աշխատել են փակել իրենց հաշիւները, նաև շնորհակալութիւն Հանրութեան հետ կապի յանձնախմբին որ բոլոր հարցերում մեր  կողքին կանգնած են:

 

1-Խնդրեմ ներկայացրէք ձեզ և ձեր կազմակերպչական անցեալը:

Նարբէ Իսրայելեանն եմ 1998 թւից ֆուտբոլի խմբում եմ խաղացել, 2007-ից շարունակել եմ բռնցքամարտ մարզաձևում: Մի քանի տարի է որ համադպրոցականի և համահայկականի կազմերում աշխատանք եմ տանում:

 

2-Խնդրեմ  ամփոփ բացատրել ձեր պարտականութեան մասին:

            Այս տարի բանակումի պատասխանատուն եմ նաև բացման կազմի անդամ: Բանակումում այս տարի մասնակցել են շուրջ 320 հոգի 230 տղայ և 90 աղջիկ:

            Տղաները մնում են մարզաւանում և աղջիկները Արարատ Կենտրոնատեղիում: Բոլորը երեք պահ սնւում են մարզաւանում, խոհանոցի համար նկատի է առնւել առանձին կազմ, որոնք իսկապէս մեծ հոգ են տանում այս բաժնում: Գիշերները մեր կազմի կարգապահները հսկում են բանակումները: Հայաստանից ժամանած մեր մարզիկներին կազմի ընկերները շրջագայութիւն են տարել հիւրընկալականի պատասխանատու պրն. Մայիս Մինասեանի հսկողութեամբ:

 

3-Աւելացնելիք ունէք՞:

            Առաջարկում եմ հնարաւորինս, կազմը շուտ կեանքի կոչւի և աւելի մեծ թւով միութենականներ համագործակցեն:

 

1-Խնդրեմ ներկայացրէք ձեզ և ձեր կազմակերպչական անցեալը:

Օրբել Ղարադաղեանն եմ: 1998-ին մէկ տարի Սկաուտ եմ եղել, 2007-ից վոլէյբոլի խմբում եմ խաղացել մինչև 2011 թիւ, մասնակցել եմ համահայկականի և համադպրոցականի և ամանորի կազմակերպիչ յանձնախմբերում: Ներկայիս օրիորդաց վոլէյբոլի յանձնախմբի անդամ եմ:

 

2-Խնդրեմ  ամփոփ բացատրել ձեր պարտականութեան մասին:

            Այս տարի յանձնախմբի խորհրդատուն եմ որպէս պաշտօնեայ ու այդ բերումով բոլոր պատասխանատուների հետ համագործակցում եմ նաև կապ եմ պահում վարիչ մարմնի հետ:

            Փորձել եմ իմ անցեալ տարիների փորձառութիւններից օգտւելով այս տարի ևս օգտակար լինել յանձնախմբին: Կարելիին չափ վերացրել ենք մի շարք թերութիւններ թէ մարզիկների, բանակայինների և թէ մրցումների առումով, սկսեալ բացման ծրագրից մինչև խաղերի իրագործումը:

 

3- Անցեալ տարի դուք դերակատար էիք «Կասկադ» խմբերի ծրագրների կատարման մէջ, ինչու այս տարի նման ծրագիր չի կազմակերպւել:

            Քանի որ անցեալ տարւայ համեմատ մեր բիւդջէն շատ քիչ է այդու չենք կարողացել զանազան ծրագրեր մշակել և միայն կենտրոնացել ենք մարզական մրցումների վրայ:

 

4-Ի՞նչ դժւարութիւնների էք հանդիպել:

            Դժւարութիւններ ու անակնկալներ միշտ էլ կան սակայն փորձում ենք միասնական յաղթահարել: Թիմերի պակասը խիստ զգալի է մանաւանդ երիտասարդ տարիքում:

 

5-Աւելացնելիք ունէք՞:

            Այս տարի խաղերի որակը լավ է գնահատւոմ և շատ լաւ իրաւարարներ են մեզ հետ համագործակցում: