Հրատարակութիւն

PDF

Իրանում իսպանական E.F.E լրատւական կազմակերպութեան գրասենեակի նախագահ պրն.՝ Ալւարօ Մելիզորիի և լրագրող տկն.՝ Արտեմիս Ռազմի փուրի հարցազրոյցը «Արարատ»-ի նախագահի հետ

Rate this item
(1 Vote)

     Երեքշաբթի հոկտեմբերի 6-ի երեկոյեան հարցազրոյց է տեղի ունեցել Հ.Մ.Ա.Կ.-ի Կենտրոնական վարչութեան և Իրանում իսպանական E.F.E լրատւական կազմակերպութեան գրասենեակի նախագահ պրն.՝ Ալւարօ Մելիզորիի և լրագրող տկն.՝ Արտեմիս Ռազմի փուրի հետ:

     Հ.Մ.Ա.Կ.-ի նախագահ պրն.՝ Գէորգ Վարդանը ողջունեց հիւրերին և վերջիններս զրուցեցին կազմակերպութեան ստեղծման պատմութեան, ներկայ իրավիճակի և ապագայ ծրագրերի իրագործման մասին: Պրն.՝ Գէորգ Վարդանը ներկայացրեց կազմակերպութեան միութիւնները և նրանց կողմից իրականացրած ծրագրերը: Հանդիպման ընթացքին պրն.՝ Ալւարօ Մելիզորին և տկն.՝ Արտեմիս Ռազմի փուրը ծանոթացան նաև կազմակերպութեան տարբեր վայրերին և լուսանկարեցին: Հարցազրոյցի աւարտին հիւրերը յաջողութիւն մաղթեցին կազմակերպութեան ղեկավար կազմին և անդամներին: