Հ.Մ.Ա.Կ.-ի նախագահ պրն.՝ Գէորգ Վարդանը ողջունեց հիւրերին և վերջիններս զրուցեցին կազմակերպութեան ստեղծման պատմութեան, ներկայ իրավիճակի և ապագայ ծրագրերի իրագործման մասին: Պրն.՝ Գէորգ Վարդանը ներկայացրեց կազմակերպութեան միութիւնները և նրանց կողմից իրականացրած ծրագրերը: Հանդիպման ընթացքին պրն.՝ Ալւարօ Մելիզորին և տկն.՝ Արտեմիս Ռազմի փուրը ծանոթացան նաև կազմակերպութեան տարբեր վայրերին և լուսանկարեցին: Հարցազրոյցի աւարտին հիւրերը յաջողութիւն մաղթեցին կազմակերպութեան ղեկավար կազմին և անդամներին: