Հրատարակութիւն

PDF

Թեհրանի Քաղաքապետարանի Մարզանքի Կազմակերպութեան նախագահի տեղակալը «Արարատ» մարզաւանում

Rate this item
(0 votes)

 

 

 

 

     Երկուշաբթի 2015 թ.-ի հոկտեմբերի 5-ին, երեկոյեան ժամը 5:00-ին Հ.Մ.Ա.Կ.-ի Կենտրոնական վարչութիւնը՝ իր ամբողջական կազմով «Արարատ» մարզաւանում հիւրընկալեց Թեհրանի Քաղաքապետարանի Մարզանքի Կազմակերպութեան նախագահի տեղակալ՝ պրն. Մոամայի-ին ու նրան ընկերակցող Քաղաքապետարանի Համայնքային Մարզանքի եւ Ֆիզիկական պատրաստականութեան միութեան քարտուղար՝ պրն. Բադի-ին:

 

     Այցելութեանը ներկայ էին՝ Արարատ Թաղային խորհրդի քարտուղար՝ տկն. Մարիամ Շահեդեանը, նոյն խորհրդի փոխնախագահ՝ պրն. Արէն Պօղոսեանը եւ խորհրդի հայ անդամներ՝ Արա Ծատուրեանը եւ Դարւին Աւագեանը, «Արարատ» մարզաւանի վարիչ մարմնի նախագահ՝ ընկեր Նորիկ Մանասերեանը, եւ Մարզական միութեան նախագահ՝ ընկեր Արա Ջահանեանը:

     Հանդիպման սկզբում ներկաները միասնաբար շրջեցին «Արարատ» մարզաւանի տարածքը:

     Նախ Կենտրոնական վարչութեան նախագահ՝ ընկեր Գէորգ Վարդանը ողջունելով պատւիրակութեան այցը՝ մարզաւան, հակիրճ ներկայացրեց Կենտրոնական վարչութեան նախագծերը, որոնք կարելի է դասակարգել ենթկառուցւածքային, զարգացման եւ եկամտաբեր երեք բաժիններում:

     Պրն. Մոամայի-ին եւս իր հերթին ուրախութիւն ու գոհունակութիւն յայտնելով հայկական նմանօրինակ մարզական կառոյց այցելելու համար, լայն բացատրութիւն տւեց, ի շարս մարզական այլ ակումբներին, Քաղաքապետարանի կողմից «Արարատ» կազմակերպութեանը յատկացւելիք օժանդակութիւնների հնարաւորութիւնների վերաբերեալ:

     Վերջում տեղի ունեցաւ հիւրասիրութիւն եւ ներկաների զրոյցը շարունակւեց մտերմիկ շրջանակում եւ փոխադարձ բարեմաղթանքներով ու յարաբերութիւնների յարատեւութեան մաղթանքներով աւարտւեց այցելութիւնը:

 

Հ.Մ. «Արարատ»Կ.