Հրատարակութիւն

PDF

Յաջողակ ընկեր Թաւրիզի մասնաճիւղի անդամ Նարէ Սայեադեան

Rate this item
(2 votes)

     Ուրախութեամբ տեղեկացանք որ , Կրթական նախարարութեան կողմից 2015 թւականին Թեհրանում կազմակերպւած թւաբանութեան (UCMAS) քննութեանը մասնակցելով երկրի տարածքում առաջին է հանդիսացել , Թաւրիզի Ազգային դպրոցի աշակերտուհի՝ Հ.Մ.Ա.Կ.-ի Թաւրիզի մասնաճիւղի անդամ՝ 11-ամեայ Նարէ Սայեադեանը:

 

      Նարէն մայիս ամսում նախ մասնակցելով Թաւրիզում կայացած նահանգային մրցութեանը առաջին է հանդիսացել, ապա մասնակցել է Թեհրանում միջնահանգային մրցութեանը, ուր և կանգնել է առաջին պատւանդանին: 

     Մրցութիւնը բաղկացած էր 200 հարցերից երկու բաժնում՝ գրաւոր և բանաւոր: Նշելի է որ մրցութիւնը տարիքային բաժանումով չէ այլ մակարդակի: 

     Գնահատման հանդիսութիւնը տեղի է ունեցել «Ռազի» դահլիճում, որտեղ ներկայ էին մրցութեան հիմնադիր՝ պրոֆէսոր Եունգը և երկրի կրթադաստիարակչական հաստատութեան պատասխանատու այրեր: 

     Նա առիթն ունի երկու ամսից մեկնի Հնդկաստան մասնակցելու նոյն ճիւղի համաշխարհային մրցումին:

     Չորեքշաբթի սեպտեմբերի 30-ին Ատրպատականի Հայոց թեմի առաջնորդ Գրիգոր եպս. Չիֆթճեանը իր գրասենեակում Նարէյին և ծնողներին հրաւիրելով բարձր գնահատեց այս յաջողութիւնը և յանձնեց Քրիստոնէութեան խորհրդանիշ՝ ձկնակերպ լապտեով մի յոշանւէր, միշտ վառ պահելու համար գիտութեան լոյսը նրա հոգու մէջ:

     «Արարատ»-ի մեծ ընտանիքը շնորհաւորելով սիրելի Նարէյին մաղթում է նրան նորանոր յաջողութիւններ: