Հրատարակութիւն

PDF

Հոկտեմբերի 8-10-ը «طراحان ایده نو» ընկերութեան նախաձեռնութեամբ Արարատ մարզաւանի ֆուտբոլի շրջափակում տեղի ունեցաւ նոր և ակտիւ մարզաձևերի սարքաւորումների ընդհանուր ցուցահանդէսը

Rate this item
(0 votes)

     Հոկտեմբերի 8-10-ը «طراحان ایده نو» ընկերութեան նախաձեռնութեամբ Արարատ մարզաւանի ֆուտբոլի շրջափակում տեղի ունեցաւ նոր և ակտիւ մարզաձևերի սարքաւորումների ընդհանուր ցուցահանդէսը, որտեղ մուտքը ազատ էր բոլոր հայրենակիցների համար:

 

     Ցուցահանդէսում ներկայացւած էին տարբեր տեսակի սարքաւորումներ, նրանց վերաբերեալ տեղեկութիւններ, արագ սպորտաձևերի աւտոմեքենաներ և սպորտային հագուստներ:

     Ցուցահանդեսը ներկայացնում է շուրջ երկու տասնեակ կրպակներ տարբեր կազմակերպութիւններից և սպորտային սարքաւորումների բրենդներից:

     Կրպակներից մի մասը իրենց ծրագրերը ներկայացնում էին ոչ միայն գրաւոր այլև գործնական ձևով, որտեղ այցելուները կարող էին ուղղակի փորձել այդ սարքաւորումները: Երեխաների համար նախատեսւած էին մի շարք նոր մարզաձևեր իսկ մեծահասակներին տրամադրւում էին հեծանիւներ, որը իր հերթին աւելի հաճելի և գրաւիչ դարձրեց ցուցահանդէսը:

     Արհեստական ֆուտբոլի դաշտում երաժշտութեան ներքոյ մի շարք մարզիկներ ներկայացնում էին իրենց ունակութիւնները: Այդ ակտիւութիւնը աչքի էր ընկնում ցուցահանդէսի ողջ ընթացքում:

     Երեք օրերի ընթացքում մասնակցողներին և հիւրերին յատուկ տրամադրութիւն էր պարգևում իւրահատուկ ձևով կառուցւած սրճարանները:  

     Վերջին օրը որպէս փակման արարողութիւն ներկայացւեցին մի շարք շոու-ծրագրեր:

     Ընդհանուր առմամբ ցուցահանդէսը իր էութեամբ հետաքրքիր դարձաւ ոչ միայն մեծահասակների այլև երեխաների համար: