Հրատարակութիւն

PDF
Կիրակի, 25 Հոկտեմբեր 2015 15:03
Rate this item
(0 votes)

     Հինգշաբթի հոկտ. 15-ին Մարզական միութեան կողմից կեանքի կոչւած 47-րդ Համահայկական խաղերի յանձնախմբի հրաւէրով կազմակերպւել է Համահայկական խաղերին օժանդակողների համար գնահատանքի երեկոյ:

     Երեկոյեան 19:30-ից մինչև 23:00-ը մտերմիկ մթնոլորտում հիւրասիրւեցին յանձնախմբերը, մարզաձևերի պատասխանատուները, խմբերը և բոլոր օժանդակները:

     Ընթրիքից յետոյ արտայայտւեց Մարզական միութեան վարչութեան նախագահ՝ ընկ. Արա Ջահանեանը որը վարչութեան անունից շնորհակալական և երախտագիտութեան խօսքեր յայտնեց ներկաներին: Այնուհետև 47-րդ Համահայկական խաղերի գործադիր յանձնախմբի նախագահ՝ ընկ. Սաքօ Ազիզեանը ևս օրւայ առիթով արտայայտւեց: Բոլոր օժանդակներին յանձնւեց վկայագրեր: Վերջում միասնական լուսանկարով աւարտւեց երեկոն:

     Մասնակիցներին ուրախ պարերի և պահերի առիթ տւեց երգիչ՝ Ալէնը իր նւագախմբով:

Լուսանկարներ

{gallery}1606{/gallery}