Հրատարակութիւն

PDF

Հ.Մ.Ա.Կ.-ի Կենտրոնական վարչութեան անդամների և Իրանի Իսլամական Հանրապետութեան սպորտի նախարարութեան պաշտօնեաների ընդհանուր հանդիպում

Rate this item
(0 votes)

Չորեքշաբթի նոյեմբերի 11-ի առաւօտեան տեղի ունեցաւ Արարատ կազմակերպութեան Կենտրոնական վարչութեան անդամների և Իրանի Իսլամական Հանրապետութեան սպորտի նախարարութեան պաշտօնեաների ընդհանուր հանդիպումը:

 

Հանդիպմանը ներկայ էին Կենտրոնական վարչութեան նախագահ ընկ. Գէորգ Վարդանը, Փոխնախագահ ընկ. Ալեքս Կարապետեանը և Ընկ. Հարմիկ Համբարչեանը, ինչպէս նաև Երկրի մարզերի ընդհանուր հարցերի գերատեսչութեան նախագահ՝ պրն Ռահմանին և Դոկտ. Շահբազիին:

Հանդիպման գլխաւոր նպատակը կայանում էր Արարատի լողաւազանի փակօթեայ տարածքի, ինչպէս նաև բազմանպատակ սրահի կառուցմանը վերաբերող ծրագրի քննարկումը:

 Հանդիպման ընթացքում փոխանակւեցին տարբեր կարծիքներ և առաջարկութիւննր, հետագայ քայլերի ծրագրման նպատակով:

Լուսանկարներ

{gallery}1637{/gallery}