Հրատարակութիւն

PDF

Արարատ կազմակերպութեան ներկայացուցիչների և Իրանի Իսլամական Հանրապետութեան բասկետբոլի ֆեդերացիաի նախագահի հանդիպում

Rate this item
(0 votes)

Կիրակի նոյեմբերի 15-ի առաւօտեան տեղի ունեցաւ Արարատ կազմակերպութեան ներկայացուցիչների և Իրանի Իսլամական Հանրապետութեան բասկետբոլի ֆեդերացիաի նախագահի հանդիպումը:

 

Հանդիպմանը ներկայ էին Արարատ կազմակերպութեան կենտրոնական վարչութեան նախագահ Ընկեր Գէորգ Վարդանը, Մարզական միութեան վարչութեան նախագահ Ընկեր Արա Ջահանեանը և Կենտրոնական վարչութեան անդամ Ընկեր Հարմիկ Համբարչեանը:

Իրանի Բասկետբոլի ֆեդերացիաի Նախագահ՝ Պրն Մահմուդ Մաշհունը ողջունեց հիւրերի մուտքը, ներկայացրեց ֆեդերացիայի գործունեությունը՝ ցանկություն յայտնելով համագրծակցութեան նոր եզրեր գտնել Արարատի և Ֆեդերացիայի միջև:

Պրն. Մաշհունը բարձր գնահատելով Արարատ կազմակերպութեան ակտիւ գործունէութիւնը բասկետբոլի ոլորտում, շեշտեց՝

«Բարձր եմ գնահատում Ձեր Կազմակերպութեան կողմից կատարած քայլերը՝ կազմելով բասկետբոլի տարբեր տարիքային խմբերի թիմեր: Հէնց այս փաստը ցույց է տալիս ձեր ակտիւ աշխատանքների արդիւնքը:»

Ֆեդերացիաի նախագահը զրուցելով Կազմակերպութեան ներկայացուցիչների հետ առաջարկեց բասկետբոլի մանկապատանեկան և պատանեկան թիմերին տրամադրել մարզիչներ և ցանկացած հարցով իր հնարաւորութիւնների սահմաններում օժանդակելու Արարատ կազմակերպութեանը:

Հանդիպման աւարտին Արարատ կազմակերպութեան կենտրոնական վարչութեան նախագահ Ընկեր Գեորգ Վարդանը հուշանվեր հանձնեց Ֆեդերացիայի նախագահ Պրն Մաշհունին: