Print this page
Երեքշաբթի, 15 Դեկտեմբեր 2015 18:18
Rate this item
(0 votes)

Թւականիս նոյեմբերի 27-ին, բազմամարդ էր Հ. Մ. «Արարատ» Կ.-ի կենտրոնատեղի համարւող «Կոմիտաս» սրահը, ուր երկու ժամերի ընթացքում հանդիսատեսին հրամցւեց հայկական եւ միջազգային պարեր:


Հ.Մ.Ա.Կ-ի Արւեստից միութեան «Արարատ» պարախմբի տարեկան ելոյթը, որը իրականացաւ երկու օրերի կտրւածքով, նոյեմբերի 26-ին եւ 27-ին, ի մի էր հաւաքել մեծ թւով հանդիսատեսների:

Թւականիս նոյեմբերի 27-ին, բազմամարդ էր Հ. Մ. «Արարատ» Կ.-ի կենտրոնատեղի համարւող «Կոմիտաս» սրահը, ուր երկու ժամերի ընթացքում հանդիսատեսին հրամցւեց հայկական եւ միջազգային պարեր:
Հ.Մ.Ա.Կ.-ի Արւեստից միութեան «Արարատ» պարախմբի տարեկան ելոյթը, որը իրականացաւ երկու օրերի կտրւածքով, նոյեմբերի 26-ին եւ 27-ին, ի մի էր հաւաքել մեծ թւով հանդիսատեսների: Երկու արարով եւ 21 պարերով հանդիսատեսը ականատեսը եղաւ անսամբլի, նաեւ թիւ 1, թիւ 2 եւ թիւ 3 խմբերի կատարումների, որոնց ներկայացումները զուգորդւած էին բեմական յաջող ձեւաւորումներով եւ բեմը չդատարկւող իրարայաջորդ պարերով, որոնցից իւրաքանչիւրը խանդավառութեամբ էր ընկալւում հանդիսատեսի կողմից:
Պարահանդէսը մեկնարկեց Արւեստից միութեան խօսքով, որը ընթերցեց Արտոյտ Զոհրաբեանը: Իր արտայայտութիւնների ընթացքում նա հակիրճ բացատրութիւններ տւեց պարախմբի 19 ամեայ անցած ուղու եւ ներկայ պարուսոյցի կենսագրական տւեալների մասին: Պարախմբի ներկայ աւագ ուսուցիչն է՝ Անահիտ Աւետեանը, խմբերի ուսուցիչներն են՝ Լինդա Սրագսեանը, Նատալի Մուրադեանը եւ Լինետ Սարգսեանը, իսկ փորձավար՝ Սիւնէ Շահվալադեանը: Նոյեմբերի 27-ի միջոցառման աւարտին բեմ հրաւիրւեց Հ.Մ.Ա.Կ.-ի Կենտրոնական վարչութեան նախագահ Գէորգ Վարդանեանը: Նա իր արտայայտութիւնների ընթացքում կարեւորութեամբ անդրադարձաւ Հ.Մ.Ա.Կ.-ի տարբեր միութիւնների ծաւալած աշխատանքներին, որոնց նպատակն է հայեցի դաստիարակութեամբ օժտել երիտասարդներին եւ գնահատանքի ու քաջալերանքի խօսք ուղղեց բոլոր նրանց, ովքեր իրենց անվերապահ ներդրումն են բերում բոլոր աշխատանքներին: Վերջում նա բեմ հրաւիրեց թեմակալ առաջնորդին, եզրափակիչ խօսք ասելու համար: Սրբազան Հայրը իր արտայայտութիւնների ընթացքում ասաց. «Այս ամբողջ տարւայ ընթացքում, այն ինչ որ կատարւում է եւ դեռեւս կատարւելու է հայկական բեմերի վրայ, գալիս է մի բան արար աշխարհին ասելու, որ հայ երգը, հայ պարը, հայ արւեստը երբեք չի դադարի գոյութիւն ունենալուց եւ իր ժողովրդին խանդավառելուց, ու մեր ժողովուրդն էլ երբեք կանգ չպիտի առնի դիտելու, վայելելու իր զաւակների կողմից իրեն ներկայացւած արւեստը իր բոլոր ժանրերով: Սա նաեւ պատգամն է Հայոց Ցեղասպանութեան մեր սրբազան նահատակների»: Թեմակալ առաջնորդը աւելացրեց, որ հայ ժողովրդի գոյատեւման երաշխիքն է ամուր կառչած մնալ իր սկզբունքներին, ինքնութեանը եւ պատմութեանը, որպէսզի արար աշխարհին ապացուցի, որ հայը գոյատեւում է եւ արարում: Վերջում թեմակալ առաջնորդը իր գնահատանքի խօսքն ուղղեց Հ.Մ.Ա.Կ.-ին իր ծաւալած աշխատանքների կապակցութեամբ եւ միջոցառումը իրականացնող պարմանուհիներին:
Նոյեմբերի 27-ի ելոյթին ներկայ էին Իրանում, Հայաստանի Հանրապետութեան եւ Ռուսաստանի Դաշնութեան դեսպանները, Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի եւ ազգային մարմինների ու միութիւնների ներկայացուցիչներ եւ մեծ թւով հանդիսատես:

Թղթակցութիւնը կազմեց
ԿԱՐԻՆԷ ԴԱՒԹԵԱՆԸ