Հրատարակութիւն

PDF

Հ.Մ.Ա.Կ.-ի Կենտրոնական վարչութեան հանդիպումը Թեհրանի քաղաքապետարանի կազմակերպութեան յարկի տակ.

Rate this item
(0 votes)

Չորեքշաբթի, դեկտեմբերի 23-ի կէսօրին Թեհրանի քաղաքապետարանի Սպորտի կազմակերպութիւնում տեղի ունեցաւ Արարատ կազմակերպութեան կենտրոնական վարչութեան և տեղի պաշտօնեաների հանդիպումը:

Հանդիպմանը ներկայ էին Ընկերներ՛ Գէորգ Վարդանը, Ալեքս Կարապետեանը, Սևան Ծառուկեանը և Հարմիկ Համբարչեանը: Ինչպէս նաև Քաղաքապետարանի Սպորտի կազմակերպութեան նախագահ պրն Ռեզաին, Տեղակալ՝ պրն Մօամաին և Քաղաքային խորհրդի անդամ Դկտ. Շոջա փուրեանը:

Հանդիպման հիմնական նպատակը կայանում էր մարզաւանում մի շարք ենթակառուցւածքային շինարարական աշխատանքների կատարմանը, որոնց իրականացման համար պահանջւում է Թեհրանի Քաղաքապետարանի աջակցութիւնը: Խօսքը մասնաւորապէս վերաբերում է մարզավանում լողաւազանի փակօթեայ տարածքի և բազմանպատակ սրահի կառուցմանը:

Նախկինում Արարատ կազմակերպութիւնը գրաւոր կերպով իր ծրագրերի մասին ծանուցել էր վերոյիշեալ կազմակերպութեան նախագահին:

Հանդիպման ընթացքում առաւել մանրամասն ուսումնասիրւեցին հետագայ քայլերը. Քաղաքապետարանի պատկան մարմիններից թոյլտւութիւն ստանալուց յետոյ  նպատակները հնարաւոր է իրականացնել:

            Յիշեցնենք, որ ամիսներ առաջ Քաղաքապետարանի Սպորտի կազմաերպութեան տեղակալը այցելութիւն էր ունեցել Արարատ կազմակերպութիւն, և բաւականին գոհունակութիւն էր յայտնել թէ կազմակերպութեան տնօրինման և թէ իրականացւող աշխատանքների և ծրագրերի վերաբերեալ.