Հրատարակութիւն

PDF
Երկուշաբթի, 08 Փետրվար 2016 09:41
Rate this item
(0 votes)

Հ.Մ.«Արարատ»Կ.-ի Կենտրոնատեղիի «Կոմիտաս» սրահում բեմադրւեց «Արքայադուստրը և Գորտը» (The Princess and the Frog) երաժշտական ներկայացումը

«Արքայադուստրը և Գորտը» (The Princess and the Frog)-ը Վոալտ Դիզնի ստուդիայի 49-րդ լիամետրաժ ֆիլմն է որը նկարահանւել է 2009 թ.-ին ԱՄՆ-ում և հիմնւած է Էլիզաբետ Բեյքերի «Արքայադուստրը և գորտը» հեքիաթի հիման վրայ: Մանկական այս գեղեցիկ մուլտֆիլմը անւանակարգւել է «Ոսկէ երկրագունդ» կինոմրցանակաբաշխութեան ժամանակ և արժանացել է՝ «Օսկար»-ի լաւագոյն լիամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ անւանակարգում: Մուտֆիլմի Ռեժիսորներն են՝ Ռոն Քլեմենտսը և Ջոն Մասկըրը, Սոյն  հեքիաթն ունի բազմատեսակ սիւժեներ, որը զարգացնում է մանկական աշխարհը:

Հեքիաթի պատմութիւնը պատկերում է 20-ամեայ Մալդոնիայի արքայազն Նաւինին,  որը կախարդանքով ստացել է գորտի կերպարանք: Որպէսզի արքայազնը վերջ տայ այդ կախարդը պիտի համբուրեր արքայադստրին, բայց սխալմամբ համբուրում է թագաւորի տան մատուցողուհու աղջկան՝ Տիաննային, վերջինս նոյնպէս կերպարանափոխւում և դառնում է գորտ:

2016 թ.-ի փետրւարի 4-ին և 5-ին Հ.Մ.«Արարատ»Կ.-ի Արւեստից միութեան նախաձեռնութեամբ՝ «Արարատ» պարախմբի 20-ամեակին նւիրւած, հեքիաթային այս մուլտֆիլմը թատերականացւած բեմադրւեց Հ.Մ.«Արարատ»Կ.-ի Կենտրոնատեղիի «Կոմիտաս» սրահում:

 Դահլիճում տիրում էր հաճելի մթնոլորտ, ներկայ էին բազմաթիւ մանուկներ ու պատանիներ, որոնք իրենց ծնողների հետ անհամբեր սպասում էին անակնկալների: Բեմի զարդարանքն ու կահոյքաւորումը արտացոլում էր մանկական գեղեցիկ յուշեր:

Երաժշտական և թատերական բացառիկ երեկոն, սկսեց «Արւեստի դպրոց»-ի թատրոնի ուսուցիչ՝ Արտոյտ Զոհրաբեանը, ներկայացնելով մուլտֆիլմի համառոտ պատմութիւնը: Այնուհետև «Արւեստի դպրոց»-ի թատրոնի աշակերտ-ուհիները և պարախմբի թիւ 2 և 3 խմբի սաները, գեղեցիկ հագուստներով ու շարժումներով, գոյների ու երաժշտութեան ներքոյ մերթ ընդ մերթ դուրս գալով բեմ  գրաւում էին երեխաների ուշադրութիւնը: Բեմում տեղադրւած էր մի էկրան, որի վրայ ցուցադրւում էր հատւածներ մուլտֆիլմից: Ողջ ծրագրի ընթացքում մանկական երաժշտական հեղինակային կենդանի բարձրորակ  կատարումներով հանդէս եկան երգիչներ՝ Թեմա Յակոբեանը և Մխիթար Վարդինը: Քաղցր պահեր ապրած մանուկները սրահը թողեցին ուրախ ու զւարթ յուշերով ու մեծ բաւարարութեամբ:

Նշելի է որ ծրագրի վերջում գեղարւեստական յայտագիրը ներկայացւեց հետևեալ կարգով՝

-Աւագ ուսուցիչ և ծրագրի երաժշտական ներկայացման գլխաւոր բեմադրիչ՝ Անահիտ Աւետեան

-Պարի դպրոցի յանձնախումբ՝Թալին Մնացականեան, Անի Սահակեան և Քառոլին Դանիէլեան

-«Արարատ» պարի դպրոցի թիւ 3 խմբի սիրայօժար օգնական՝ Ալմարա Շահմիրեան

-Փորձավարներ՝ Սիւնէ Շահվալադեան, Լինետ Սարգսեան, Նատալի Մուրադեան ,որոնք նաև կատարել էին հագուստների ձևաւորման և պատրաստման աշխատանքը

-Բեմի ձևաւորումը ու նախասրահի կահաւորումը կատարել էր   Լինդա Սարգսեանը

-Պարի դպրոցի ընդհանուր վարիչ՝ Շաքէ Մուրադեան

-Արւեստի դպրոցի վարիչ՝ Անի Զաքարեան

            Յանձնախումբ՝ Գէորգ Թամրազեան, Արմէն Զարգարեան, Արմէն Վարդին, Ժոռանս Շահվերդի և Ռազմիկ Զարիֆեան

-Դիմահարդարում և գլխարկների ձևաւորում՝ Քառլա Մարտիրոսեան և Ռիմա Մելքոմեան:

-Սցենարի թարգմանութիւն և համադրում ՝ Սուրիկ Աբնուսեան

 

 

Յօդւածը պատրաստել է Սևադա Յարութիւնեանը և օրաթերթիս է տրամադրել Հ.Մ.Ա.կ.-ի Հանրութեան հետ կապի գրասենեակը:

Հ.Մ.«Արարատ»Կ.