Հրատարակութիւն

PDF
Չորեքշաբթի, 02 Մարտ 2016 15:41
Rate this item
(0 votes)

Կիրակի փետրւարի 28-ին «Արարատ» մարզաւան այցելեցին Իրանում «Ճանաչողական գիտութիւնների և տեխնոլոգիաների խորհրդի» ներկայացուցիչները (ستاد علوم و فناوریهای شناختی):

Այցելութիւնը տեղի ունեցաւ երկրի մակարդակում կայացող «Ուղեղի մասին տեղեկացման շաբաթ» -ի (هفته آگاهی از مغز)աշխատանքների շարանում:

Այցելութիւնը կազմակերպւել էր Հ.Մ.Ա.Կ.-ի Մարզական միութեան նախաձեռնութեամբ :

Նշւած խորհրդից ներկայ էին Իրան նէորոսայնսի խորհրդի նախագահ և հանրապետութեան նախագահի և առողջապահութեան նախարարի խորհրդատու  դկտ.Մոհամմադ Թաղի Ջողթային,նշւած խորհրդի ուսումնասիրական խորհրդատու դկտ. Նիլին ,նշւած խորհրդում մարզական հոգեբանութեան մասնագէտ տկն.Եաւարին ,խորհրդի աշակերտական հարցերի յանձնախմբի անդամ դկտ.Ալիրեզան և հոգեբան պրն. Սեդիղմանեշը, Հ.Մ.Ա.Կ.-ից մասնակցում էին կենտրոնական վարչութեան անդամ ընկ.Հարմիկ Համբարչեանը ,Մարզական միութեան վարչութեան նախագահ՝ Արա Ջահանեանը և Համադպրոցական խաղերի ընդհանուր պատասխանատու ընկ.Էդւին Աւանէսեանը:

Ճանաչողական գիտութիւնները և տեխնոլոգիաները (cognitive science technologies),գիտութեան , նոր ոլորտ է համարւում որը հիմնւելով մարդկային ուղեղի կարողութիւնների վրայ փորձում է զարգացնել դրանք և օգնել մարդուն , իսկ մեր պարագայում մեր մարզիկները ունենան առաւևլ յաջող գործունէութիւն,տիրապետեն ստրեսները և կարողանան յաղթահարել մարզական մրցումներում տիրող ճնշումները և բարելաւեն այդ պայմաններում որոշումներ կայացնելու և ֆիզիկական հմտութիւնները դրսեւորելու ունակութիւնը:

Այս գիտութիւնը առաջացել է ուղեղի և ջղերի ,հոգեբանութեան ,լեզւաբանութեան մարդաճանաչման, դաստիարակչական, արհեստական ինտելեկտի և փիլիսոփայութեան փոխազդեցութիւնից,որը Իրանի գիտական ծրագրի առաջնահերթութիւններից է համարւում :

Որպէս առաջին քայլ,որոշւեց զբաղւել այդ ոլորտում մասնագէտներ վարժեցնելու աշխատանքով,որոնք պիտի ուղղակիօրէն լծւեն աշխատանքի ու գործնական ծրագրեր մշակեն:Այս փուլում աշխատանքի են հրաւիրելու համայնքում գոյութիւն ունեցող մասնագէտներ՝ բժիշկներ ,հոգեբաններ,ուսուցիչներ,մարզիչներ և այլն:

Աշխատանքը կատարւելու է Հ.Մ.«Արարատ» Կազմակերպութեան , Թեհրան և Շահիդ Բեհեշթի համալսարանների և Լոնդոնում UCL համալսարանի ճանաչողական գիտութիւնների անգլերէնի համագործակցութեամբ:

 Հ.Մ.Ա.Կ.