Հրատարակութիւն

PDF

Թղթակիցները մարզաւանում

Rate this item
(0 votes)

Թ.Հ.Թեմի հրաւէրով և Հուր հաստատութեան նախաձեռնութեամբ Համաշխարհային  Հանրութեան հետ կապի և Թանգարանային օրւայ առիթներով երէկ մայիսի 17-ին մի խումբ պարսիկ  թղթակիցներ այցելեցին Սուրբ Աստւածածին եկեղեցի , «Արտակ  Մանուկեան»-ի անւան թանգարան և «Արարատ» մարզաւան:

Այցելուներին դիմաւորեց կազմակերպութեան Կենտրոնական վարչութեան դիւանը և մի խումբ ընկերներ:

Մարզաւանի տարածքի և «Արարատ»-ի աշխատանքների վերաբերեալ  լրագրողներին լայն բացատրութիւն տւեց փոխ նախագահ՝ ընկեր Ալէքս Կարապետեանը:

 Մարզաւանում այցելուները համեստ ընդունելութեամբ  հիւրասիրւեցին «Շահբազեան» սրահում: