Հրատարակութիւն

PDF

Տեղեկանք

Rate this item
(0 votes)

 

Ի գիտութիւն Հայ Մշակութային «Արարատ» Կազմակերպութեան
Սիրելի անդամների, բարեկամների և Թեհրանի հայ մարզասէր համայնքի
յայտնում ենք որ,

 

Հ.Մ.Ա.Կ.-ի Կենտրոնական Վարչութիւնը «Արարատ» մարզաւանի մարզական հնարաւորութիւնները ընդարձակելու նպատակով, որոշում է կայացրել կառուցելու մի նոր մարզասրահ՝ իր յարակից յարմարութիւններով: Որոշումը ընդունւել է մի քանի երկարատև նիստերում, խնդիրը հանգամանօրէն քննարկելուց յետոյ: Հրաւիրւել են մասնագէտներ «Սպորտի և երիտասարդութեան հարցերի նախարարութիւն»-ից, որոնք առաջարկել են նոր սրահը կառուցել ներկայիս արհեստական մարգագետնի տարածքում:
Նկատի ունենալով, որ այդ դաշտը մեր մարզիկների եւ մարզասէր այցելուների կողմից օգտագործւում է փորձերի համար, որոշւեց մարգագետինը պահպանել, տեղաշարժելով այն և տարածք բացել շինարարութեան համար:
Նոր սրահի կառուցման նախապատրաստական աշխատանքների սկիզբը տրւել է, բանակցութիւնները վերջնական փուլ են մտել և յուսով ենք, որ շուտով արդիւնքները պարզ կը լինեն:
Հ.Մ.Ա.Կ.-ի Կենտրոնական Վարչութիւնը համոզւած է, որ նոր սրահի կառուցմամբ մեր մարզիկների և կազմակերպութեան միութիւնների աշխատանքները կընթանան աւելի արդիւնաւէտ, ու չեն խանգարւի մերթ ընդ մերթ իրար խաչաձեւող ծրագրերով և այդպիսով կընդարձակւի նաեւ միութենական աշխատանքների համար տրամադրւելիք յարմարաւէտ տարածքները:
Բոլորիս պարզ է, որ շինարարական աշխատանքերը իրենց բնոյթով երբեմն խանգարում են մարդուս առօրեայ դարձած հանգիստն ու անդորրը, ընդորում ընկերաբար Ձեր համագործակցութիւնն ու համբերատարութիւնն է ակնկալւում յանուն միութենական համընդհանուր շահերին:
Կանխայայտ շնորհակալութեամբ.՝
Հ.Մ.Ա.Կ.-ի Կենտրոնական Վարչութիւն