Հրատարակութիւն

PDF

Հայ Մշակութային «Արարատ» Կազմակերպութիւնը 72 տարեկան է

Rate this item
(0 votes)

Հայ Մշակութային «Արարատ» Կազմակերպութիւնը 72 տարեկան է

2016 թ. յուլիսի 4-ին լրացաւ Հ.Մ.Ա.Կ.-Ի 70 ամեակը

Եօթ տասնամեակների ընթացքում բազմաթիւ սերունդներ են եկել ու անցել՝ դաստիարակւել, դաստիարակել, փորձել ու փորձւել ու Կազմակերպութեան առաջադիմութեան առիթը դառնալով՝ միշտ բարձր են պահել Արարատի անունը և ի վերջոյ եթէ հրաժեշտի պահն է հասել կարօտով և լի յուշերով են հեռացել, քանզի «Արարատ»-ը ոչ միայն կազմակերպութիւն է կամ միութիւն, այլ մի տանիք, որը իր հովհանու ներքոյ հաւաքել է իր անդամ զաւակներին և մի ընտանիք կազմած աշխատել է յանուն ազգային նպատակների:

            2016 թ.-ի Յուլիսի 4-ին լրացաւ Հ.Մ.«Արարատ»Կ.-ի 72-ամեակը, որը իր հանդիսաւոր տարեդարձը նշեց նոյն օրը Կենտրոնատեղիի «Կոմիտաս» սրահում:

            Տօնակատարութեանը ներկայ էին Թ.Հ. Թեմի առաջնորդ՝ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը, Իրանում ՀՀ դեսպանութեան  Մշակութային հարցերով  կցորդ՝ Սահակ Եղիազարեանը, Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի ատենապետ՝ Ռուբիկ Կարապետեանը ,Թ.Հ.Թ. պատգամաւորական ժողովի ներկայացուցիչները  «Ալիք» օրաթերթի գլխաւոր  խմբագիր՝ Դերենիկ Մելիքեանը, , ազգային մարմինների և միութիւնների ներկայացուցիչները, Կենտրոնական վարչութեան ընկերները, Կազմակերպութեան հիմնադիր անդամներ ՝ընկերներ Յասմիկ Թումանեանը և Աշոտ Ստեփանեանը և միութենականները:

Դահլիճում կազմակերպւած ծրագիրը մեկնարկեց Տէրունական աղօթքով: Սկաուտական միութեան սկաուտների ելքի կատարումից յետոյ «Արարատ» երգչախմբի անդամների կենդանի կատարումով հնչեց կազմակերպութեան հիմնը:

Օրւայ հաղորդավարներ Նարէ Խալոյեանը և Արգին Արիստակէսեանը բացման խօսքում նշեցին Հ.Մ.Ա.Կ.-Ի հիմնադրման նպատակները որն է՝ հայեցի դաստիարակութեամբ տոգորել նոր սերունդին զարգացնելով նրանց մարզամշակութային ունակութիւնները:

Այնուհետև էկրանի վրայ ցուցադրւեց  Հանրութեան հետ կապի յանձնախմբի միջոցով պատրաստւած՝ Կազմակերպութեան, միութիւնների, մասնաճիւղերի, կենտրոնատեղիների  կատարած միամեայ աշխատանքներից  ամփոփ տեսաերիզ:

 Ծրագրի գեղարւեստական բաժնում «Հայաստան» բանաստեղծութիւն ասմունքով  հանդէս եկաւ Թէնի Աւագեանը, ապա  «Արարատ» պարախմբի թիւ 1 և 2 խմբի պարուհիները առանձին ելոյթ ունեցան ծրագրի ընթացքում:

«Արարատ» երգչախմբի անդամներից կատարեցին Կոմիտասի՝ «Անձրևը Եկաւ» և «Առնեմ Էրթամ» ստեղծագործութիւնները, իսկ վերջում մենակատար՝ Մխիթար Վարդինը կատարեց «Քելէ Քելէ» երգը:

Բեմ հրաւիրւեց Հ.Մ.«Արարատ»կ.-ի Կենտրոնական վարչութեան նախագահ՝ ընկ. Գէորգ Վարդանը: Նա նշեց՝ «Այսօր կրկին անգամ հաւաքւած ենք նոր եռանդով լիցքաւորւելու, նոր աւիւնով խանդավառւելու և դրանցով ընդլայնելու մեր աշխատանքների, երազանքների պայծառ հորիզոնը: Հայ Մշակութային «Արարատ» Կազմակերպութիւնը դարձաւ 72 տարեկան: Եօթ տասնամեակներ և երկու տարիներ են անցել մեր հիմնադիր կնքահայրերի խիզախ որոշումը՝ տիտանական կամքով իրագործելու օրերից, սակայն այսօր ևս նոյն հաւատքով ու յաջողութիւններից բազմապատկւած եռանդով, մենք՝ նրանց հետևորդներս աշխատանքային սխալների ընդունման քաջութեամբ ու դրանց շտկելու իմացութեան փորձով տոգորւած շարունակում ենք առաջ տանել մեզ փոխանցւած ազգային պարտականութիւնների մշտավառ ջահը»:

Երէցների միութեան անդամ փոխ նախագահ ընկ. Արմինէ Գրիգորեանը ընթերցեց «Ալիք» ուղերձը ուղղւած կազմակերպութեան 72-րդ ամեակին:

 «Ուղերձ»

Հայի համար սրբատառ Արարատ անունը կրող մեր փոքրիկ Հայաստանը այստեղ«Արարատ» կազմակերպութիւնը ինքնատիպը չունեցող իր վեհ ու հզօր իւրօրինակութեամբ՝ բազմոլորտ մշակութային ու մարզական համակարգերով այսօր էլ ինչպէս  72 տարիներ առաջ համայնքի բարօրութիւնը ապահովելու մտօք հիմնադրւեց ամբողջովին ծառայել ու ծառայում է իր նպատակին:

Կարեւոր և ճշգրիտ է այն ոգին և միտքը , որն իր մէջ հայի տեսակը պահելու ու հային հայեցի դաստիարակելու մեծ մղում ունի:

Ահա նման հոլովոյթների համախմբման բոյլ է Արարատը իր գոյութեամբ ու կերտած կենսագրութեամբ :

Մեր սրտաջերմ շնորհաւորանքներն ու բարեմաղթանքները թոյլ տւեք յղել Ձեզ սիրելի Արարատականներ այն մեծ ու շնորհակալ գործի համար ,որը դուք էք իրականացնում յանուն ազգապահպանութեան վեհ նպատակի , յանուն գաղափառի իրագործման:

Թոշ Ձեր աւելի քան եօթանասունամեայ երթը իր վաստակաշատ նշանակութեամբ և բազում խոյանքներով կերտի իր 100-ամեայ յոբելեանը:

Ամենայն յարգանքներով՝

«Ալիք»օրատերթի խմբագրութիւն

            Բեմ հրաւիրւեցին Արւեստից միութեան «Արւեստի դպրոց»-ի պատանիներն ու պարմանուհիները որոնք , ՀՀ Գեղագիտական Ազգային Կենտրոնի կողմից «Մէկ դար և աւելին» խորագրով կազմակերպւած համահայկական նկարչութեան մրցութեանը շահել են գլխաւոր և խրախուսական մրցանակներ, նրանք Սրբազան հօր, Կենտորնական վարչութեան նախագահի և «Արւեստի դպրոց»-ի նկարչութեան ուսուցչուհի ընկ. Արմինէ Վարդանեանի ձեռամբ գնահատւեցին նւէրներով ու գնահատագրերով:

Նախագահ ընկ. Գէորգ Վարդանը հրաւիրեց Սրբազան հօրը օրւայ առիթով արտայայտելու իր հայրական պատգամը: Սրբազան հայրը կազմակերպութեան հիմնադրութեան 72-ամեակի առիթով սրտանց շնորհաւորեց Հ.Մ.«Արարատ»Կ.-ի ողջ ընտանիքին և ասաց՝ «Արարատ կազմակերպութիւնը 72- տարիների իմաստուն գործով և փորձառութեամբ  ներկայանում է իր անդամ-անդամուհիներին և մեր գաղութին ու իր պարտքն ու առաքելութիւնը այս հանգրւանին իրագործած լինելու գոհունակութեամբ ասում է շնորհակալութիւն ձեզ անդամներ ձեր անդամակցութեան և ձեր զօրակցութեան և գործակցութեան համար: Ես հաւատացած եմ որ Արարատը իր կեանքի դժւար պահերին անգամ երբէք չի զլացել իր առաքելութիւնը իրագործելու աշխատանքի մէջ: Ոյժ, կորով և առաւել իմաստութիւն բոլոր նրանց ովքեր հեռւից թէ մօտիկից աշխատում են Կազակերպութեան կեանքի վերելքին, առաւել ձեռքբերումների և նւաճումների ի խնդիր:» Ծրագրի աւարտին  բակում կազմակերպւել էր համեստ հիւրընկալութիւն Երէցների և Արւեստից միութիւնների օժանդակութեամբ:

  Վերջում 72-րդ տարեդարձի կարկանդակը հատւեց հիմնադիրների, ժամանակի նախագահների ,օրւայ Կենտրոնական վարչոթեան և ներկայ  ընկերների միջոցով:

Բակում տեղադրւած էր Հանրութեան հետ կապի աշխատանքներից և հրատարակութիւններից օրինակներ: Օրւայ լուսանկարիչն էր ընկ.Ալէն Ամիրեանը և օրւայ թղթակցութիւնը կատարել է պրն. Սևադա Յարութիւնեանը: Տօնակատարութեան յանձնախմբի անդամներն էին ընկերներ՝ Ժանէտ Թարվերդեանը, Արմինէ Գրիգորեանը, Նայիրի Յարութիւնեանը, Ալէք Մուշկամբարեանը, Մագի Խուդալաքիսը, Արինէ Ջրաղացպանեանը և Արինէ Բադալեանը: