Համահայկականմանկապատանեկան նկարչական 6-րդ մրցույթ-փառատոն
«Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»
VI մրցույթ-փառատոնըանդրադառնում է միջնադարյանՀայաստանի մշակույթի երկու բնագավառների` ժողովրդական բանահյուսության ու մանրանկարչության կապին: Հայկական մանրանկարչությունը սկիզբ է առնում հինգերորդ դարից և հասնում մինչև տասնութերորդ դարում տպագրության գյուտի տարածումը: Չնայած դրան հայկական մանրանկարչության նկատմամբ հետաքրքրությունը ներկա է մինչ օրս: Առաջին ձեռագիր նկարազարդ մատյանները նոր կտակարաններն էին, ապա Աստվածաշունչն ամբողջությամբ և կրոնոկան արարողակարգային գրքերը: Հայաստանում ու գաղթավայրերում ձևավորված կրոնական կենտրոններին կից ստեղծվել էին մանրանկարչական առանձնակի ոճերով դպրոցներ:
Մրցույթ-փառատոնինպատակնէ հայկական մանրանկարչության պատմության, առանձնահատկությունների հետազոտմամբ, ուսուցմամբ ու ինքնուրույն վերաիմաստավորմամբ կատարված աշխատանքներով նպաստել երեխաների և երիտասարդների շրջանում հայ միջնադարյան մշակույթի յուրացմանը, գեղագիտական ընկալման զարգացմանը, գրի և գրքի նկատմամբ նորովի վերաբերմունքի ձևավորմանը:
Մասնակիցներիցակնկալվումէ գեղարվեստական անդրադարձ մանկանկարչական առանձին դպրոցների պատմությանը, մանրանկարիչների կերպարներին, տառերի պատկերներին, ինչպես նաև գրավոր մշակույթին: Յուրաքանչյուր մանկավարժ` ընտրելով մանրանկարչական դպրոցներից նկարչական մոտեցման մեթոդը, ուսումնասիրելով ու ճանաչելով օրինակ Կիլիկիայի դպրոցի պատկերային ձեռագիրը, պետք է առաջնորդվի այդ ոճով` ձևավորելով ժողովրդական բանահյուսության որևէ երկ (հեքիաթ, հանելուկ, առակ, առած, ասացվածք, երգ, էպոս): Տարբեր տարիքի երեխաների կամ խմբերի համար աղբյուր կարող է ծառայել իրենց հասակին համահունչ բանահյուսական նյութը, և, առաջնորդվելով իրենց նախընտրած մանրանկարչական դպրոցի մոտեցմամբ, նրանք կարող են ձևավորել տվյալ երկը: Բանահյուսական նյութի և նկարչական մոտեցման կամ ծաղկողի ձեռագրի ընտրությունն ազատ է:
Մեկ գաղափարով միավորված խմբային նախագծային աշխատանքների դեպքում կարելի է կազմել նաև ամբողջական գիրք:
Խրախուսելի չէ մանրանկարչական հայտնի պատկերներից արտանկարումը` առանց բանահյուսական հիմքի:
Մրցույթ-փառատոնիմասնակիցները
Մրցույթ-փառատոնին կարող են մասնակցել երկու տարիքային խմբեր.
- 6-13
- 14-18:
Մրցույթ-փառատոնիանցկացման կարգը
Մրցույթը նախատեսված է անցկացնել երկու փուլով:
Առաջինփուլում աշխատանքները ներկայացվում են էլեկտրոնային տարբերակով` մինչև ս.թ. հուլիսի 1-ը: Մասնագիտական հանձնաժողովի կողմից ընտրվում են լավագույն աշխատանքները` ցուցահանդեսի կազմակերպման և կատալոգի տպագրման նպատակով:
Երկրորդփուլում մասնակիցները ներկայացնում են իրենց աշխատանքների բնօրինակները` ցուցահանդեսի համար: Ցուցահանդեսին ներկայացված նկարների հեղինակներից կընտրվեն հիմնական և խրախուսական մրցանակակիրները:
Ստեղծագործությունների գնահատման հիմքերը
Աշխատանքների գնահատման ընթացքում նախապատվությունը տրվելու է գաղափարի յուրօրինակությանը և հայ մանրանկաչության առանձնահատկությունների իմացությանը, ինչպես նաև գեղարվեստական կատարման որակին:
Աշխատանքները կարող են կատարվել կերպարվեստի ցանկացած ճյուղի միջոցով (գրաֆիկա, գեղանկարչություն, քանդակ, խեցեգործություն, դեկորատիվ կրրառական արվեստ և այլն), ցանկացած նկարչական նյութի օգնությամբ (ջրաներկ, գուաշ, ակրիլ, ածուխ, պաստել, կավ, տեքստիլ, մետաղ, փայտ և այլն):
Մեթոդական աջակցությունը տեղի կունենա էլեկտրոնային տարբերակով ապրիլ ամսին:
Ստեղծագործությունների ներկայացման պայմանները
Առաջին փուլում աշխատանքները ներկայացվում են PDF կամ JPG ձևաչափով Գեղագիտության ազգային կենտրոնի կողմից սպասարկվող Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript էլեկտրոնային հասցեյով մինչև 2016թ. հուլիսի 1-ը ներառյալ: Պատկերների մեծ քանակի և ծավալի դեպքում ցանկալի է դրանք ուղարկել ոչ թե կցելով նամակին, այլ տեղադրելով որևէ առցանց ալբոմում (օրինակ` Picassa, 4shared.com և այլ):
Առաջին փուլում պատկերը ուղարկելիս անհրաժեշտ է պահպանել հետևյալ պարտադիր կանոնները.
- PDF կամ JPG ֆայլերը ունենան նկարի հեղինակի ազգանունը և անունը` որպես ֆայլի անվանում,
- էլեկտրոնային նամակում նշված լինի ստեղծագործության անվանումը, չափը և տեխնիկան, հեղինակի անուն, ազգանունը, բնակության երկիրը, քաղաքը, տարիքը և կրթական հաստատությունը (այն դեպքում, եթե նկարը ներկայացվում է ոչ թե անհատի, այլ որևէ կրթօջախի կողմից) և կապի միջոց` էլ. հասցե, հեռախոսահամար, հասցե:
- նկարչություն դասավանդող մանկավարժի անունը, ազգանունը:
Նույն տեղեկություններ պետք է լինեն նաև փակցված ստեղծագործության վրա` բնօրինակը երկրորդ փուլին ներկայացնելու ժամանակ:
Երկրորդ փուլի համար առաջին փուլն անցած աշխատանքների բնօրինակները մինչև սեպտեմբերի 30-ը փոստով կամ առձեռն պետք է փոխանցվեն Գեղագիտության ազգային կենտրոնին.
National Centre of Aesthetics, Studio-college, Moskovyan 37, Yerevan, 0001, Armenia
0001, Երևան, Մոսկովյան 37, Գեղագիտության ազգային կենտրոնի ստուդիա-քոլեջ
Ծրարի վրա պետք է լինի «HAMAHAYKAKAN NKARCHAKAN MRTSUYT» նշումը:
Պարգևները`
Մրցույթ-փառատոնի առաջին փուլի բոլոր հաղթողները կստանան ցուցահանդեսի պատկերագիրքը (կատալոգ):
Երկրորդ փուլում հաղթողները կստանան նաև մրցանակներ:
Մրցույթ-փառատոնի ժամանակացույցը:
N |
Գործողություն/աշխատանք
|
Ժամկետ |
1.
|
Առաջին փուլում աշխատանքների ներկայացման վերջնաժամկետ |
հուլիսի 1
|
2. |
Առաջին փուլի արդյունքների ամփոփում |
հուլիսի 23 |
3. |
Երկրորդ փուլի աշխատանքների բնօրինակների ներկայացման վերջնաժամկետ |
սեպտեմբերի 30 |
4. |
Ցուցահանդեսի կազմակերպում |
Հոկտեմբերի 15-ից նոյեմբերի 1 |
5. |
Հաղթողների հայտարարում, պարգևատրում և փակման արարողություն |
նոյեմբեր |