Հրատարակութիւն

PDF
Կիրակի, 14 Օգոստոս 2016 11:58
Rate this item
(0 votes)

 Համահայկականմանկապատանեկան նկարչական 6-րդ մրցույթ-փառատոն

«Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»


 Առաջին փուլի արդյունքների ամփոփում

   Հարգելի՛ գործընկեր

Շնորհավորում ենք երկրորդ փուլ անցնելու կապակցությամբ: 

 Ընտրված աշխատանքները ցուցադրվելու են Երևանի Մանկական  ստեղծագործության          թանգարանի ցուցասրահում և տպվելու են  պատկերագրքում: Խնդրում ենք երկրորդ փուլ անցած աշխատանք(ներ)ի բնօրինակ(ներ)ը փոստով կամ առձեռն սեպտեմբերի1-իցմինչևս/թսեպտեմբերի30-ըներկայացնել Գեղագիտության  ազգային կենտրոնի ստուդիա-քոլեջ: Հասցեն հետևյալն է` Հայաստան, 0001 Երևան, Մոսկովյան 37 փողոց  Studio-college, National Centre of Aesthetics, 37 Moskovyan Street, 0001 Yerevan, Armenia:  Ծրարի վրա պետք է լինի «HAMAHAYKAKAN NKARCHAKAN MRTSUYT» նշումը: Կից  կարող եք գտնել նաև «Google map»-ի քարտեզի պատկերը` կարմիր գույնով նշված ստուդիա-քոլեջի  գտնվելու վայրը : Բնօրինակը երկրորդ փուլին ներկայացնելու ժամանակ յուրաքանչյուր նկարի հետևի մասում անպայման պետք է նշված լինի` ա. բնակության երկիրը, քաղաքը, կրթական հաստատությունը և հետադարձ կապի համար  անհրաժեշտ բոլոր տվյալները (հասցե, հեռախոս, էլ. հասցե),  բ. հեղինակի անուն, ազգանուն և տարիք,  գ. աշխատանքի վերնագիր, դ. մանկավարժի անուն, ազգանուն:  

 

Ցուցահանդեսի բացումը նախատեսվում է հոկտեմբերի 15-ից նոյեմբերի 1-ը,իսկ պատկերագրքերի հանձնումը ՝ նոյեմբերի կեսերին: Խնդրում ենք աշխատանքները չծալել: Անհրաժեշտ է ուղարկել միայն նկարը` առանց  շրջանակի կամ ստվարաթղթի: Մասնագիտական հանձնաժողովը իրեն իրավունք է վերապահում նկարը չցուցադրել Մանկական ստեղծագործության թանգարանի ցուցասրահում ելնելով նկարի տեխնիկական վիճակից: 

Հարգանքով` ՀՀ կրթության և գիտության  նախարարություն   
Հ. Իգիթյանի անվան Գեղագիտության  ազգային կենտրոն