Հրատարակութիւն

PDF

Թեհրանի Երրորդ շրջանի քաղաքապետի հետ հանդիպում

Rate this item
(0 votes)

Թեհրանի Երրորդ շրջանի քաղաքապետի հետ հանդիպում

 Շաբաթ, նոյեմբերի 12-ի առաւօտեան, Թեհրանի երրորդ շրջանի քաղաքապետարանւոմ Հ. Մ. «Արարատ» Կազմակերպութեան նախագահ՝ ընկեր Գէորգ Վարդան եւ Մարզական միութեան վարչութեան անդամ ընկեր՝ Վահէ Մաջնունեանը հանդիպել են Թեհրանի երրորդ շրջանի քաղաքապետ պրն. Դաբաղին եւ իր օգնականների հետ :

 

Հանդիպումը ընթացել է սերտ եւ գործնական մթնոլորտում: Ընկեր Գէորգ Վարդանը տեղեկութիւններ է փոխանցել կառոյցի  եւ մարզաւանում կատարւող աշխատանքների վերաբերեալ  արծարծելով նորակառոյց մարզասրահի կատարած աշխատանքները: Պրն. Դաբաղին լսելով նպատակադրւած աշխատանքների համակարգը՝ իր օժանդակութիւնն է առաջարկել «Արարատ» կազմակերպութեան իրականացնելու իր աշխատանքները, ցանկանալով մօտ ապագայում այցելել մարզաւան:

Հանդիպման աւարտին Հ. Մ. «Արարատ» Կազմակերպութեան նախագահը իր շնորհակալական խօսքն է յայտնել  քաղաքապետի համագործակցութեան կապակցութեամբ: