Հրատարակութիւն

PDF
Չորեքշաբթի, 08 Նոյեմբեր 2017 18:10
Rate this item
(0 votes)

ՀՀ Սփիւռքի նախարարութեան հովանաւորութեամբ կազմակերպւած՝ Ազգային տօներին նւիրւած Համահայկական մանկապատանեկան նկարչական 7-րդ փառատօնի առաջին փուլում ներկայացւել է շուրջ 1320 աշխատանք, որից շուրջ 170-ը ընտրւել եւ հոկտեմբերի 12-ից սկսեալ մէկ ամիս տեւողութեամբ ցուցադրւում է ՀՀ Գեղագիտութեան ազգային կենտրոնի Մանկական ստեղծագործութեան թանգարանում:

 

Սոյն ցուցահանդէսին նաեւ մասնակցել են Արւեստից միութեան Արւեստի դպրոցի աշակերտները եւ նրանց նկարչութիւնները նաև ցուցադրւած է ֆէյսբուքում։

Արւեստի դպրոցի աշակերտներին քւէարկելու նպատակով կարող էք այցելել հետեւեալ էջը՝
https://goo.gl/u2BVfR

Յաղթողների անունները կը յայտարարւի ցուցահանդէսի առաջին փուլը վերջանալուց յետոյ՝ դեկտեմբեր ամսին: