Հրատարակութիւն

PDF

Թեհրանի երրորդ շրջանի նորընտիր քաղաքապետը՝ «Արարատ» մարզաւանում

Rate this item
(0 votes)

Երկուշաբթի 13 նոյեմբերի 2017 թ.-ին «Արարատ» մարզաւան այցելեցին՝ Թեհրանի երրորդ բաժնի նորընտիր քաղաքապետ՝ դոկտ. Մոստաֆա Սալիմին եւ նոյն շրջանի առաջին մասնաբաժնի քաղաքապետ՝ դոկտ. Վահիդ Աքբարին ու նրանց ընկերակցող պատւիրակութիւնը: Կազմակերպութեան կողմից նրանց դիմաւորեցին Կենտրոնական վարչութեան նախագահ՝ ընկեր Գէորգ Վարդանը և կազմի անդամ՝ ընկեր Արբի Սարգսեանը, «Արարատ» մարզաւանի Վարիչ մարմնի փոխ-նախագահ՝ ընկեր Արա Շահնազարեանը, Մարզաւանի վարիչ մարմնի գործավար՝ ընկեր Արման Մուրադեանը եւ Կենտրոնական վարչութեան գործավար եւ Մարզաւանի վարիչ՝ ընկեր Սեւան Ծառուկեանը: 

 

Հիւրերը շրջելով Մարզաւանի տարածքը այցելեցին Ս. Խաչ Մատուռ եւ «Ռոստոմ Ոսկանեան» նորակառոյց մարզահամալիր: Յատկանշական էր նրանց գնահատանքի խօսքերը շէնքի նախագծի, կառուցման որակի եւ ժամանակացոյցի նկատմամբ:
Նորանշանակ քաղաքապետը մանրամասօրէն ծանօթացաւ կազմակերպութեան աշխատանքներին եւ խոստացաւ քաղաքապետարանի աշխատանքների ծիրում եւ կարողութիւնների սահմանում բազմակողմանի օժանդակութիւններ տրամադրել կազմակերպութեանը: Ըստ քաղաքապետի՝ «Արարատ» մարզաւանը գտնւելով Թեհրանի քաղաքային յատուկ շրջաններից մէկում, իր տնտեսական բարձր ներուժով ատակ է որպէս նիւթական ամենալաւ աղբիւրը ծառայել ու «Արարատ»-ին ձեռբազատել դրսի օժանդակութեան կարիքից, ընդորում դրա իրականացման համար իր հերթին խոստացաւ Քաղաքապետարանի բարիացակամ եւ ըմբռնումով մօտեցման կիրառումը:
Քաղաքապետին փոխանցւեցին մարզաւանի ոռոգման ջրի պակասի գերխնդիրը, գազի երկրորդ մասնաճիւղի ստացման համար քաղաքապետարանի արտօնութիւնների ստացման եղանակը եւ նիւթական դժւարութիւնների հետ կապւած հիմնահարցերը, որոնք քննարկման ենթարկւելով մտերմիկ միջավայրում ընթացող հանդիպմանը՝ ուղղորդւեցին դէպի համապատասխան լուծումների գործընթացք:
Հանդիպման աւարտին կողմերը յոյս յայտնեցին ընդլայնելու փոխյարաբերութիւնները եւ բարձր նւաճումներ եւ յաջողութիւններով լի գործունեայ աշխատանք մաղթեցին միմեանց:
Հ.Մ.«Արարատ» Կ.