Ուրախութեամբ տեղեկացնում ենք,որ թւականիս փետրւարի 12-ից մարտի 15-ը «Արարատ» պարի դպրոցը հիւրընկալում է Արա Վլադիմիր Թևոսեանին, որպէս փորձավար:
Արա Վլադիմիր Թևոսեանը՝ ծնւել է 1990թ. Արմաւիրի մարզի Էջմիածին քաղաքում: Նախնական կրթութիւնը ստացել է Մ. Գիորգիսեանի անւան դպրոցում: Աւարտել է Երևանի պարարւեստի պետական քոլէջը, որպէս բալետի արտիստ: Բարձրագոյն ուսումը ստացել է Երևանի թատրոն և կինոյի պետական ինստիտուտում, որպէս թատրոնի և կինոյի դերասան:
Աշխատել է ՀՀ Մշակութային նախարարութեան «Խորէոգրաֆիկային պետական թատրոն»-ում որպէս դերասան, պարող, փոխտնօրէն և խորէոգրաֆ և Երևանի «Կենտրոն» համայնքի «Մանկապատանեկան» ստեղծագործութեան և գեղագիտական դաստիրակչական պարի կենտրոնում , որպէս խմբի ղեկավար:
Հ.Մ.«Արարատ» Կ.