Հրատարակութիւն

PDF
Կիրակի, 14 Հոկտեմբեր 2018 09:54
Rate this item
(1 Vote)

Երեքշաբթի 18 սեպտեմբերին,տեղի ունեցաւ Կրտսեր հատւածի թիւ 1 խմբի բանակումը, -«Արաք» քաղաքում։
Կրտսերները բանակումի ժամանակ անցկացրին հիանալի ժամանց: Նրանց աշխատանքների մաս էր կազմում եւ դաստիարակչական եւ հաճոյական աշխատանքներ, այդ թւում՝ խաղեր, ազգային երգերի եւ ամենատարբեր գիտութիւնների մասին դասարաններ:
Հետաքրքիր աշխատանքներից էր հոգեբանական դասարանը, որի ժամանակ կրտսերներին սովորեցին, թէ ինչպէս հնարաւոր է թողնել իրենց վատ սովորութիւնները հէնց թղթի վրայ բերելով դրանք: Դրօշակների թեմայով դասարանն էլ կրտսերների մօտ զարգացրեց սկաուտական գիտելիքները:
Աշխատանքների մաս էր կազմում նաեւ խաղեր, որոնց ժամանակ կրտսերներն զւարճացան եւ զարգացրին իրենց խմբային մտածողութեան ունակութիւնները:
Վերջին օրը, սկաուտները մասնակցեցին խարուկահանդէսին, որի ժամանակ երգեցին եւ հրաշալի ժամանակ անցկացրին: Նոյն ժամանակ փոքրիկները ներկայացան թատրոնով, որն ի դէպ հէնց իրանք էին բեմադրել:
Նշենք որ, փոքրիկներն մասնակցելով բանակումին վաստակեցին մեծ փորձ: Այսպիսով նրանք հաստատուն քայլ արեցին սկաուտական միութեան շարքերում:
Բանակումը աւարտւեց ուրբաթ 21 սեպտեմբերին։