Հրատարակութիւն

PDF
Երեքշաբթի, 06 Նոյեմբեր 2018 14:45
Rate this item
(1 Vote)

Սոյն թւականի հոկտեմբերի 24,25,26-ին և հոյեմբերի 1-ին և 2-ին Հ. Մ. «Արարատ» Կ.-ի Կենտրոնատեղիի «Կոմիտաս» սրահում տեղի ունեցաւ Արւեստից միութեան  «Շանթ» և «Շանթիկ» թատերախմբերի երիտասարդական խմբի «Կասկած» և «Զոքանչիս սիթիզէնշիփի քննութիւնը» խորագրով կատակերգութիւնները:

 

Ներկայացումների հիմնական գերխնդիրը  այսօրւայ իրանահայ համայնքում տեղի ունեցող մի շարք խնդիրների  բեմականացումն էր:

«Կասկած» թատրոնը ցուցադրում էր երիտասարդ զոյգի կեանքից մի դրւագ որտեղ վառ գոյներով մարմնաւորում էր զոյգերի փոխյարաբերութեան ըմբռնման վերաբերեալ: Իսկ «Զոքանչիս սիթիզէնշիփի քննութիւնը»  բեմադրութիւնը արդէն ԱՄՆ-ում բնակւող իրանահայ ընտանիքի խնդիրներն ու մի շարք  իրադարձութիւններ էր պատկերում:

Ներկայացման ընթացքին ներկայ եղան մի շարք հրաւիրեալներ յանձինս Կենտդոնական Վարչութեւն նախագահ ընկ. Գէորգ Վարդանը, որը բեմ հրաւիրւելով խրախուսական խօսքերով ողջունեց մասնակիցներին:

Մեր խորին շնորհակալութիւններն ենք յայտնում խմբի բեմադրիչ՝ պրն. Ռուբէն Մ. Պետրոսեանին, դերակատարներին, յանձնախմբին և կուլիսներից այն կողմում աշխատող բոլոր այն անձանց որոնք ոչ մի ջանք չեն խնայել ներկայացումները իրականացնելու համար:

Ոյժ ու կորով ենք ցանկանում բոլորին:

Հ. Մ. «Արարատ» Կ.-ի

Արւեստից միութիւն