Հրատարակութիւն

PDF
Երեքշաբթի, 09 Ապրիլ 2019 15:41
Rate this item
(1 Vote)


Հ.Մ.Ա.Կ.-ի Երէցների միութեան Ապրիլ ամսւայ Ընդհանուր հանդիպումը տեղի ունեցաւ 8 ապրիլի 2019 թ.-ին «Արարատ» մարզաւանի «Վաչիկ Ղարաբէգեան» սրահում, միութեան անդամների և իրենց հիւրերի ներկայութեամբ:
Միութեան վարչութեան նախագահ՝ ընկեր Նորիկ Մանասերեանը, ողջունելով ներկաներին և շնորհաւորելով բնութեան վերածնունդն ու գարնան գեղեցիկ օրերն ու Հայ Մայրերի Տօնը, իր ցաւակցական խօսքը փոխանցեց Իրանի տարբեր քաղաքներում և գիւղերում տեղի ունեցած հեղեղի աղետալի պատահարներից տուժածներին և յայտարարեց, որ Թեհրանի Հայոց Թեմի Թեմական խորհրդի միջոցով հաշւեհամար է ներկայացւել՝ ժողովրդական օժանդակութեան համար:
Ապա տեղեկացրեց Երէցների միութեան վարչութեան հրաւէրով սրահում ներկայ են Մարզական միութեան վարչութեան անդամները, բասկետբոլի մարզկուհիները, իրենց պատասխանատու և մարզիչը և մարզկուհիների մայրերը :
Յատկանշական է, որ Ապրիլ ամսւայ հանդիպումը նւիրւած է Հայոց Ցեղասպանութեան 104-րդ տարելիցի յիշատակին:
Միութեան վարչութեան փոխ նախագահ՝ ընկեր Ժանետ Թարվերդեանը ամփոփ կենսագրականով ներկայացրեց յարգարժան բանախօս՝ օրդ. Վարսիկ Աբադին: Վաստակաւոր ուսուցիչ, ազգային-հասարակական կեանքում իր ներդրումը ունեցող բանախօսը ներկայացրեց «Եղեռն և Հայ Կին» նիւթը. Իր ելոյթի ընթացքին մանրակրկիտ անդրադարձաւ հայ կնոջ անցած ցաւալի ու դաժան ուղին՝ Եղեռնի ընթացքին, կորցնելով ամուսնուն, հօրը և եղբօրը, որպէս կին և մայր, մինչ ներկայ ժամանակաշրջան:
Ծրագրի երկրորդ բաժնում գնահատւեցին Հ.Մ.Ա.Կ.-ի Մարզական միութեան օրիորդաց բասկետբոլի երէց խմբի պատասխանատու, մարզիչ ու մարզկուհիները, որը Իրանի երկրորդ լիգայում յաղթել ու անցել են առաջին լիգա:
Մարզական միութեան նախագահ՝ ընկեր Հարմիկ Սարգսեանը ևս իր գնահատանքի և շնորհակալական խօսքը ուղղեց Երէցների միութեան վարչութեան և ներկաներին:
Մայրերի և Գեղեցկութեան Տօնի առիթով վարչութեան միջոցով պատրաստւել էր գեղեցիկ ծաղկեփնջեր և ծաղկամաններ, որը նւիրւեց յարգելի մարզկուհիներին, իրենց մայրերին և սիրելի անդամուհիներին:
Ծրագրի վերջին բաժինը յատկացւած էր ընդունելութեան և տարեդարձների նշմանը, որը ինչպէս միշտ հաճելի ու ջերմ մթնոլորտում կատարւեց: