Սիրելի ընկերներ, ուրախութեամբ տեղեկացնում ենք,որ մեր սիրելի Ընկ.Էլպիս Գասպարեան-Արզումանեանը Արամ կաթողիկոսի կողմից պարգևատրւել է «Ասպետ»-ի շքանշանով իր տարիների ազգանւէր աշխատանքի համար, յատկապէս Թաւրիզի ՀՕՄ-ի ,մանկապարտէզի , Հ.Մ.Արարատ.Կազմակերպութեան և տարիների շարունակական այլ օժանդակութիւնների համար:
Պարգևատրումը կատարւել է Թաւրիզում և ,շքանշանը յանձնւել է Թաւրիզի թեմի առաջնորդի միջոցով:
Ի սրտէ շնորհաւորում ենք բոլորիս սիրելի՝ ընկ. Էլպիս Արզումանեանին և մաղթում իրեն առաւել յաջողութիւններ և կանաչ ճանապարհ:
Սիրելի ընկ. Էլպիսը իր ազգային և մարդասիրական գործունեայ աշխատանքով և համեստութեամբ բոլորիս համար օրինակելի է: