Հրատարակութիւն

PDF
Կիրակի, 14 Հուլիս 2019 11:29
Rate this item
(0 votes)

Երէցների միութեան մայիս ամսի հանդիպումը

 

Երկուշաբթի մայիսի 6-ին տեղի ունեցաւ Երէցների միութեան ամսական հանդիպումը:

Միութեան նախագահ ընկ. Նորիկ Մանասերեանը,  իր բացման  խօսքում, մի շարք յայտարարութիւններից յետոյ, շնորհաւորեց ընկ. Ռաֆիկ Բաղումեանին՝ «Բեհեշթի» համալսարանում ստացած բարձրագոյն դասախօսի տիտղոսին արժանանալու առթիւ:

Հանդիպմանը հիւրաբար ներկայ էր Հ.Մ.Ա.Կ-ի հիմնադիր անդամ ընկ. Աշոտ Ստեփանեանը, ով նւիրատւութիւն կատարւեց Երէցների միութեանը:

Օրւայ ծրագիրը նւիրւած էր Մայիսեան յաղթանակներին, որոնց անդրադառնալու համար, որպէս դասախօս, հրաւիրւել էր ընկեր Արա Աւետեանը:

Միութեան փոխնախագահ՝ ընկ. Ժանետ Թարւերդեանը ամփոփ ներկայացրեց   յարգարժան ընկերոջ կենսագրականը:

Ընկեր Արան Մայիսեան յաղթանակների շարանից նախընտրեց անդրադառնալ միայն Շուշիի ազատագրումին, որի 27 ամեակն է լրանում մայիսի 9-ին: Նա շեշտեց, որ այդ սխրագործութեան մասին, ցաւօք, քիչ է խօսւել ու քչերն են ծանօթ այդ հոյակապ գործողութեան կարեւորութեանը:

Ընկերը մանրակրկիտ բացատրութիւն տւեց նիւթի վերաբերեալ, իսկ վերջում  առիթ տրւեց  հարցումների:

Ծրագրի երկրորդ բաժնում ելոյթ ունեցաւ  Հ.Մ.Ա.Կ-ի «Արարատ» երգչախումբը, ղեկավարութեամբ ընկ. Արփի Սիմրոջեանի: Կատարւեցին «Կամաւոր բանակ», «Հայաստան» եւ «Հայկական բանակ» երգերը՝ արժանանալով ներկաների ջերմ ծափողջոյններին: 

Վերջում տեղի ունեցաւ ընդունելութիւն:  Օրւայ սեղանապետ առաջարկւեց ընկ. Թորգոմ Տ. Յակոբեանը,  ում առաջարկով հնչեցին ու իրար յաջորդեցին օրւան պատշաճ գեղեցիկ երգեր՝ երգչախմբի անդամների ու անհատ կատարողների միջոցով:  Նշւեցին նաեւ մայիս ամսւայ տարեդարձները: