Հրատարակութիւն

PDF
Կիրակի, 14 Հուլիս 2019 11:57
Rate this item
(0 votes)

Մարզական միութեան հրաւէրով հինգշաբթի մայիսի 2 ի 2019 թ.-ի երեկոյեան   մարզաւանի «Այգեստան»-ում տեղի ունեցաւ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՐԵԿՈՅ ,որին մասնակցեցին մարզիկները ,մարզիչները ,օժանդակ մարմինները,յանձնախմբերը և Հանրութեան հետ կապի յանձնախումբը:

Գնահատման վայրում ներկայ էին Կենտրոնական վարչութեան նախագահ՝ ընկեր Հարմիկ Զովէլեանը  , և Մարզական միութեան նախագահ ՝ընկեր Հարմիկ Սարգսեանը,որոնց   ձեռամբ տրւեց գնահատականները:

Ներկայ էին նաև Մարզական միութեան և Կենտրոնական վարչութեան ընկերները :

Ծրագրի պաշտօնական բաժնում նախ արտայայտւեց Մարզական միութեան նախագահ՝ընկեր Հարմիկ Սարգսեանը ապա  հրաւիրւեց Կ.վ. նախագահ՝ ընկեր Հարմիկ Զովէլեանը ով օրւան պատշաճ արտայայտւեց:

Այնուհետև տեղի ունեցաւ գնահատագրերի բաշխումը:

Գնահատւեցին՝

 

•  Գարնանային խաղերի սեղանի թենիսի տղ. և օրդ. Խմբերը,դուբլ միքս և անհատական տղ.մասնակիցները:

•  Բասկետբոլի օրդ.երիտ. խումբը,որը Գարնանային խաղերում գրաւել է երկրորդ տեղը:

•  Բասկետբոլի օրդ.երէց խումբը,որը Գարնանային խաղերում գրաւել է երկրորդ տեղը:

•  Բասկետբոլի տղ.երիտ. խումբը, որը Գարնանային խաղերում գրաւել է երկրորդ տեղը:

•  Գարնանային խաղերի ընդհանուր պատասխանատուն:

•  Գնահատւեցին թենիսի մարզաձևում մէկ մարզիկ երկրի Ախոյեան և جام رمضان  -ում երկրորդ տեղը գրաւած մէկ մարզկուհի A+ և C+ խաղերում գրաւած առաջին և երկրորդ տեղերը :

•  Բասկետբոլի օրդ.երէց խումբը ,որը  Իրանի մարզական ակումբերի լիգայի երկրորդ կարգի  մրցումներին գրաւել է առաջին տեղը:

•  Բասկետբոլի տղ.երիտ. խումբը, որը Թեհրանի երկրորդ կարգի լիգայի խաղերին գրաւել է երկրորդ տեղը:

•  43-րդ Համադպրոցական խաղերի յանձնախումբը:

•Գնահատւեց Համադպրոցական խաղերի բացմանը՝ երգիչ և նւագախմբի պատասխանատու՝ Ալէն Սարգսեանը։

•Գնահատւեց երգչախումբի ղեկավար Գիտա Եասերի Փիազաքը:

•Գնահատւեց նւագարանի կատարող՝ Մերեդիթ Մովսիսեանը:

•Գնահատւեց Լօգօ-ի դիզայներ՝ Սելիա Ներսիսեանը:

•Գնահատւեց Համադպրոցական խաղերի բացման հանդիսութեանը մասնակցաց պարախմբերի ղակավարներ՝ Լորեթա Աւետիսեանը, Անահիտ Աւետեանը, Կարինէ Մանուչերեանը, Արուս Աւագեան-Սարգսեանը,Նարինէ Ազալբարը, Արտաւազդ Աւետիսեանը։

•գնահատւեց  քնար նւագող աշակերտուհի՝ Մելեդիթ Մովսիսեանը։

.  գնահատւեց Ջահակիր՝ Շանթ Իսաղուլեան և Մինէ Մարտիրոսեանը:

.  գնահատւեց ասմունքողներ՝ Նոյ Նազարեանը և Քաջունի Տէր-Առաքելեանը:

.  գնահատւեց մարզիկի երդման կատարող՝ Դայանա Յակոբեանը:

.  գնահատւեց իրաւարարի երդման կատարող՝ Գեղարդ Թահմասեանը:

.  գնահատւեց հեծանւավազքի կատարող՝ Նարեկ Ալլահեարեանը:

•  Գնահատւեցին Հանրութեան հետ կապի յանձնախումբը և օժանդակող լուսանկարիչները :

 

 

 

 

 

Պատրաստւել էր ճոխ ընթրիք, ծրագիրը ընթացաւ ջերմ մթնոլորտում երաժշտութեան ներքոյ, որը տևեց մինչև ուշ գիշեր: