Հրատարակութիւն

PDF
Չորեքշաբթի, 07 Օգոստոս 2019 09:32
Rate this item
(1 Vote)

 

Երէցների միութեան ամսական հանդիպումը տեղի ունեցաւ երկուշաբթի, օգոստոսի 5-ին «ՎաչիկՂարաբէգեան» սրահում։ Ծրագրից առաջ, տեղի վրայ կատարւում էր արեան շաքարի քննութիւն, որին ընդառաջեցին ներկաներից շատերը։
Միութեան փոխնախագահ ընկ. Ժանեթ Թարվերդեանը մի շարք փոխացումներ կատարելուց յետոյ ներկայացրեց օրւայ բանախօս, սննդառութեան վաստակաւոր մասնագէտ՝ընկ. Անահիտ Գրիգորեանին, փոխանցելով կենսագրական տւեալներ, ապա ելոյթ ունեցաւ բանախօսը "Առողջ սննդառութիւն" թեմայով։
Նիւթը բնականաբար բոլորին հետաքրքրում էր։ Ընկեր բանախօսը սահմանափակ միջոցում լայն բացատրութիւններ տւեց, յատկապէս միջին տարիքի անհատների սննդակարգի վերաբերեալ։
Ծրագրի վերջին բաժինը բաժանմունքների պատրաստած ընթրիքն էր, որ ներկաները հաճոյքով վայելեցին, փոքր ինչ խախտելով բանախօսութեամբ փոխանցւած խորհուրդները։
Նշւեցին նաեւ Յուլիս և Օգոստոս ամսւայ տարեդարձները։