Հրատարակութիւն

PDF
Չորեքշաբթի, 14 Օգոստոս 2019 03:43
Rate this item
(0 votes)

Ուրբաթ, օգոստոսի 9-ին, տեղի ունեցաւ Սկաուտական միութեան կրտսերների հատւածի թիւ 1 խմբի նկարչութեան դասընթացը, որի դասատուն էր Թենի Յարութիւնեանը:
Դասատուն սկզբում կրտսերներին ներկայացրեց կերպարւեստի եւ գեղանկարչութեան մասին հետաքրքիր տեղեկութիւններ, այնուհետեւ փոքրիկներին օգնեց թղթին բերել իրենց գունաւոր պատկերացումները:
Դասարանի կազմակերպումը նպատակ ունէր կրտսերների մօտ զարգացնել շրջապատի նկատմամբ գեղեցիկը նկատելու, զգալու եւ գնահատելու ունակութիւնները:
Նշենք, որ նկարչութիւնը, որպէս արւեստի ճիւղ կարեւոր դեր ունի կրտսերների համընդհանուր դաստիարակութեան գործում, որի ժամանակ շեշտադրւում է փոքրիկների գործնական կարողութիւնների և գեղարւեստական ընկալման հմտութիւնների ձեռքբերմանը: