Print this page
Չորեքշաբթի, 25 Սեպտեմբեր 2019 10:59
Rate this item
(1 Vote)

 

 

Յուլիսի 30-ից օգոստոսի 2-ը Արցախում տեղի ունեցաւ Ասմունքի 8-րդ Համահայկական փառատօնը, որն այս տարի նւիրւած էր Ամենայն հայոց բանաստեղծ Յովհաննէս Թումանեանի ծննդեան 150-ամեակին :Փառատօնի կարգախօսն էր՝«Հայրենի հողը կանչում է ...»:

Փառատօնին մասնակցել էին թւով 130 հայորդիներ՝ 9-18 տարեկան, որոնք ժամանել էին  Իրանից, Վրաստանից , ԱՄՆ-ից,Ռուսաստանից ,Հայաստանից և Արցախի բոլոր շրջաններից:

Առաջնութիւն շահած 8 մասնակիցները (Իւրաքանչիւրը մէկ երկրի ներկայացուցիչ էր)իրենց ծանօթացնելուց յետոյ  հանդէս եկան բանաստեղծութիւնների հիանալի կատարումներով:

Այնուհետև հանդէս եկաւ Արցախի նախագահ՝  Բակօ Սահակեանը, որն իր խօսքն ուղղելով ներկաներին կարևորեց ասմունքի, գրականութեան և արւեստի դերը երկրի կառուցման և արժանաւոր քաղաքացի կերտելու գործում,և իր ձեռամբ պարգևներ յանձնեց մրցանակակիրներին:Այստեղ ուրախութեամբ հարկ է նշել , որ 14-18 մասնակիցների խմբում  Հ.Մ.«Արարատ»Կ.-ի  անդամ, Սկաուտ՝ ՆՈՅ ՆԱԶԱՐԵԱՆԸ  գրաւեց պատւաւոր երրորդ տեղը, հարկ է նշել ,որ 2017 թւականին նոյնպէս գրաւել է 3-րդ տեղը: