Print this page
Շաբաթ, 28 Դեկտեմբեր 2019 13:37
Rate this item
(0 votes)

Ուրբաթ,  դեկտեմբերի 27-ին Հ.Մ.Ա.Կ.-ի Սկաուտական միութեան սկաուտների աշխատանքն ընթացաւ Հ.Մ.Ա.Կ.-ի Կենտրոնատեղիում:

Կենտրոնատեղիում ուրբաթ օրեայ աշխատանքը նպատակ ունէր սկաուտներին ծանօթացնել, կազմակերպութեան այդ  շէնքի պատմութեան հետ:

Աշխատանքը ծրագրւել էր միութեան մակարդակի: Օրւայ սկզբում շուրջ 250 սկաուտներ բաժանւեցին երեք տարբեր խմբերի այնուհետեւ այցելեցին 3 թանգարաններ, այդ թւում՝ «Իրանի ազգային » թանգարան, «Աբգինէ» թանգարան եւ  Թեհրանի «Արտակ Մանուկեան»-ի անւան թանգարան:

Սկաուտներին ներկայացւեց պատկան թանգարանների պատմութիւնը, նրանք այդպիսով ծանօթացան տեքստային նիւթերի հետ, շրջեցին ցուցադրական տարածքների սրահներով, ծանօթացան ներկայացւած բնօրինակ եւ եզակի լուսանկարներին, գոյքերին, գրքերին եւ փաստաթղթերին։

Այցելութիւնների նպատակն էր ամրապնդել իրանական եւ իրանահայութեան մշակոյթի, մարդու եւ նրա կենցաղի, եւ նաեւ արհեստների վերաբերեալ սկաուտների գիտելիքներն ու պատկերացումները:

Օրւայ երկրորդ մասը նախատեսւած էր հէնց Կենտրոնատեղիում նրանք վերադառնալով Կենտրոնատեղի խաղացին հետաքրքիր խաղեր, այնուհետեւ միասնաբար տօնեցին Ամանորի եւ Նոր տարւայ տօները:

Նշենք, որ աշխատանքի շրջանակում կրտսերներին նւիրւեց նոր տարւայ կապոցներ:

Լուսանկարներ