Print this page
Շաբաթ, 28 Դեկտեմբեր 2019 14:31
Rate this item
(0 votes)

Ուրբաթ, դեկտեբերի 14-ին՝ տեղի ունեցաւ Հ.Մ.Ա.Կ.-ի Սկաուտական միութեան Արենուշների հատւածի թիւ 1- խմբի խմբակային աշխատանքները:
Խմբակային աշխատանքներում նախատեսւած էր հրացանաձգութեան եւ հայոց պատմութեան դասընթացներ:
Նշենք, որ Հայոց պատմութեան թեման ներկայացնելու համար հրաւիրւել էր ընկ. Անահիտ Աբրահամեանը:
Ընկ. Անահիտին, ով ի դէպ ժամանակին անդամակցել է Արենուշների հատւածի թիւ 1 խմբին, սկաուտները անակնկալ մատուցեցին եւ տօնեցին նրա ծննդեան տարեդարձը:
Դասարանը սկաուտների մօտ զարգացրեց ազգային գիտելիքները:
Յիշեցնենք, որ սկաուտական միութեան դեկտեմբեր ամսւայ նպատակների առանցքում միութեան շարքերում հայոց պատմութեան եւ հայկական մշակոյթի թեմաների զարգացման ծրագրերն են, որոնք իրականացւում է խմբերում:

Լուսանկարներ