Print this page
Շաբաթ, 28 Դեկտեմբեր 2019 14:49
Rate this item
(0 votes)

Ուրբաթ, դեկտեմբերի՝ 14-ին, կրտսերների հատւածի թիւ 1 խումբն այցելեց «Նայիրի» հրատարակչութիւն։ Նրանք օրւայ սկզբում ընթերցանութեան խրախուսման նպատակով պատրաստեցին ամենատարբեր տեսակի էջանիշներ: Կրտսներները «Նայիրի»-ում վայելեցին ընկ. Արտոյտ Զոհրաբեանի հաճելի հայոց պատմութեան մասին դասընթացը, որտեղ համապարփակ ներկայացւեց Հայաստանի հանրապետութեան առաջին անկախութիւնից մինչ երկրորդ անկախութեան ժամանակաշրջանի պատմութիւնը։
Դասարանի արդիւնքում սկաուտները սովորեցին Հայաստանի երկու հանրապետութեան զինանշանների իմաստը, դրօշակը եւ ծանօթացան նշանաւոր ազդեցիկ հասարակական գործիչների գործունէութեան հետ։ Սկաուտները վերջում որպէս յիշատակ, «Նայիրի» հրատարակութեանը նւիրեցին իրենց պատրաստած էջանիշներիը:
Այցը, սկաուտների մօտ զարգացրեց ամենատարբեր գիտելիքները:

Լուսանկարներ