Հրատարակութիւն

PDF
Շաբաթ, 28 Դեկտեմբեր 2019 16:14
Rate this item
(0 votes)

Ուրբաթ նոյեմբերի 29-ի 2019 թ., երեկոյեան Արւեստից միութեան նախաձեռնութեամբ նշւեց «Շանթ» և «Շանթիկ» թատերախմբերի գործունէութեան 30-ամեակը «Մաջնունեան» սրահում:
Ծրագրի բացումը կատարւեց Արւեստից միութեան նախագահուհի ընկ. Քրիստինէ Արզումանեանի միջոցով, ով ողջունելով ներկաների ներկայութիւնը շնորհաւորեց թատերախմբերի 30-ամեակի կապակցութեամբ:
Այնուհետև ցուցադրւեց ընկեր Կարէն Մնացականեանի միջոցով պատրաստւած պատմական տեսաֆիլմ, որում շատ բովանդակ ներկայացւած էր անցեալ 30 տարիների աշխատանքներից մի շարք դրւագներ:
Երեկոյին ներկայ էին թատերախմբի բեմադրիչ՝ Ընկ. Ռուբիկ Մ. Պետրոսեանը, օգնական՝ Տկն. Լուսինէ Յովհաննիսեանը, Տկն. Լուիզա Աւետիսեանը, օժանդակ ծնողական յանձնախումբը ,խմբի հին ու նոր անդամները և Կենտրոնական Վարչութիւնից ընկերներ : Ծրագիրը շարունակւեց ներկաների ջերմ մթնոլորտում, որոնք բարձրաձայն վերյիշելով իրենց անցեալի քաղցր յուշերը ասես վերապրում էին իրենց մանկութիւնն ու երիտասարդութիւնը: Մասնակիցների շատ սիրելի պարոն Ռուբիկը նաև միանալով յուշերի թարմացման շարանին մէկ առ մէկ յիշում և պատմում էր անդամների անդամակցութեան ինչպիսիութեան մասին: Շնորհակալական խօսքեր հնչեցին ոչ միայն դերասանների այլ նաև բոլոր այն անձանց, որոնք այս բոլոր երկար տարիների ընթացքին կանգնած են եղել խմբի կողքին և սատար հանդիսացել թատերախմբին:
Հաւաքի աւարտին տեղի ունեցաւ կարկանդակի արարողութիւն, որից յետոյ Կենտրոնական վարչութեան փոխնախագահ ընկ. Ալէքս կարապետեանի միջոցով Պրն. Ռուբիկին յանձնւեց Արւեստից միութեան կողմից պատրաստւած յուշանւէր:
Շնորհաւորելով «Շանթ» և «Շանթիկ» թատերախմբերի 30-ամեայ յոբելենականը, որը նոր թևակոխում է իր երիտասարդութեան առաջին տարիները կանաչ ճանապարհ ենք ցանկանում խմբի բոլոր անդամներին և բեմադրիչին: