Հրատարակութիւն

PDF
Շաբաթ, 28 Դեկտեմբեր 2019 17:46
Rate this item
(0 votes)

 

Երկուշաբթի, նոյ. 4-ին տեղի ունեցաւ Երէցների միութեան ամսական հանդիպումը, Վաչիկ Ղարաբէգեան սրահում։Միութեան նախագահ՝ ընկեր Նորիկ Մանասերեանի բացման խօսքից յետոյ փոխ նախագահ՝ընկեր Ժանետ Թարւերդեանը ընթերցեց բանախօս' իրանահայութեան հիւսիսային շրջանի խորհրդարանի պատգամաւոր դկտ. Կարէն Խանլարեանի կենսագրականը։
Դկտ. Կարէնը անդրադառնալով օրւայ նիւթին " Երեւանի պատմութեանը" ցուցադրեց բազմաթիւ քարտէզներ ե'ւ արաբ, պարսիկ, թուրք, ադրբեջանցի պատմաբաններից ե'ւ ուղեգրութիւններից հատւածներ, ուր Արաքս եւ Կուռ գետերի միջեւ ընկած տարածքը բնորոշւած էր որպէս Հայաստան։ Այդ տարածքում էին գտնւում նաեւ Արեւելեան Հայաստանի եւ Արցախի քաղաքներն ու շրջանները, որոնք իսլամ պատմաբաններն ու քարտէզագիրները հայկական են համարել։
Սա հակափաստարկ է թուրք-ադրբէջանական այն կեղծ վարկածին, իբր հայերը Սեֆեաններից յետոյ են հաստատել այդ տարածքներում։
Բանախօսութեան նիւթը երկար ուսումնասիրել է ընկեր Կարէնն ու հրատարակել պարսկերէնով վերջերս լոյս տեսած իր գրքում, որին արդէն անդրադարձել են պատմութեան կեղծարար թուրք- ադրբեջանցիները։Եղան բազմաթիւ հարցեր, որոնց մի առ մի բաւարարեց բանախօսը։
Բանախօսութեանը յաջորդեց ընդունելութիւնն ու ամսւայ ծնունդների նշումը: