Հրատարակութիւն

PDF
Երկուշաբթի, 27 Հունվար 2020 18:23
Rate this item
(0 votes)

Հ.Մ.«Արարատ»Կ.-ի Երէցների միութեան «Գրական Շրջանակ»-ի սոյն թւականի 2-րդ հանդիպումը կայացաւ յունւ. 25-ին։ Նիւթը՝ Կոստան Զարեանի «Նաւը լեռան վրայ» վէպին էր վերաբերում։
Սկզբում ընկերների միջոցով ընթերցւեց մէկական ինքնուրոյն բանաստեղծութիւն, ապա առիթ տրւեց ԳՇ-ի հանդիպումին հիւրաբար ներկայ գտնւած Ռուբինա Օհանեանին իր ուսումնասիրութիւնների մասին տեղեկացնելու։ Նա, ինչպէս ինքն ասաց, ուսումնասիրել ու հաւաքել է Իրանի դասական գրականութեան էջերում «թուրք» տարրի մասին եղած նշումները եւ կազմել է հետաքրքիր հաւաքածոյ, որը Հայաստանի բանասիրական շրջանակի ուշադրութեան է արժանացել։
Այնուհետ, նիստը զբաղւեց օրւայ նիւթով, որը ԿԶ-ի «Նաւը լեռան վրայ» հոյակապ վէպի եւ Խ. Հայաստանում դրա աղաւաղւած վերահրատարակութեան մասին էր։ Այդ մասին ընկերներից մէկը հատւածներ ընթերցեց գրականագէտներ՝ Դաւիթ Գասպարյանից եւ Պօղոս Սնապեանից։
ԿԶ-ի այլ գործերի մասին որոշւեց զբաղւել յաջորդ հանդիպումին՝ փետր. 8-ին։