Հրատարակութիւն

PDF
Երկուշաբթի, 03 Փետրվար 2020 18:11
Rate this item
(1 Vote)

 

 

 

Հ.Մ.Ա.Կ.-ի Երէցների միութեան փետրւար ամսւայ Ընդհանուր հանդիպումը տեղի ունեցաւ երկուշաբթի 3 փետրւարի 2020 թ.-ին ժամը 20:30-ին «Արարատ» մարզաւանի «Վաչիկ Ղարաբէգեան» սրահում:

Հանդիպման բացումը կատարւեց միութեան վարչութեան նախագահ՝ ընկեր Նորիկ Մանասերեանի միջոցով, որի մի շարք փոխանցումներից յետոյ ընկեր Արմինէ Գրիգորեանի միջոցով ներկայացւեց յարգարժան դասախօս՝ ճարտարագէտ ընկեր Գէորգ Վարդանի ամփոփ կենսագրականը, ապա բեմ հրաւիրւեց ընկերը արտայայտւելու: Ընկերը առիթը պատեհ համարելով նախ անդրադարձաւ փետրւարեան ապստամբութեան, ապա անդրադարձաւ բուն նիւթին՝ «Իրանահայութեան իրավիճակը այսօր, Իրան-Հայաստան յարաբերութիւններ»:

Յարգելի դասախօսը նիւթը ներկայացրեց խնամւած և լայնածաւալ՝ սահիկների միջոցով, դա բաժանելով մի քանի հանգրւանների. նախ ներկայացրեց իրանահայութեան ծագման թւականներն ու վայրերը, ապա նշեց 3 թեմերի գոյութեան և վաղեմիութիւնը, նաև ասւեց ամենաերիտասարդ թեմը՝ Թեհրանի Թեմն է: Յարգելի դասախօսը իրանահայութեան գոյատևումն ու հաստատումը բացատրեց չորս հիմնական սիւներով՝

Միութիւններ, Եկեղեցիներ, Դպրոցներ և Ընտանիք:

Ապա լայն բացատրութիւն տւեց Իրանի աշխարհագրութեան, դիրքի և աւելի քան 2800 տարւայ պատմութեան և իր ստրատեգի իրավիճակի, հարևանների, բնական և հանքային հումքերի և հարստութիւնների մասին:

Ասւեց՝ Հայաստանը Իրանի միակ քրիստոնեայ հարևան երկիրն է: Իրանը շատ մեծ նիւթական և բարոյական օգնութիւններ է կատարել Հայաստանին և ապաստան տւել Մեծ Եղեռնի ու ջարդերի օրերին: Անդրադարձ եղաւ Իրան- Հայաստան յարաբերութիւններին, տնտեսական իրավիճակի մասին: Իրանի համար Հայաստանը ամենահաւատարիմ և անվտանգ երկիրն է, Իրանը Հայաստանի միջոցով կարող է ճամբայ գտնել ԵԱՏՄ երկրների հետ: Մի ամփոփիչ վերջաբանով յարգելի դասախօս՝ ընկեր Գէորգ Վարդանը աւարտեց նիւթը:

Ապա տեղի ունեցաւ ընդունելութիւն Արհեստից բաժանմունքի միջոցով. Վերջում տօնւեց Յունւար և Փետրւար ամիսների տարեդարձները:

Հ.Մ.Ա.Կ