Ապրիլքսանչորսեան միջոցառումների շրջանակում՝ միութեան գրեթէ բոլոր խմբերը, այդ թւում՝ երեք հատւածները պատրաստեցին բովանդակային տեսաֆիլմեր՝ Հայոց Ցեղասպանութեան պատմութեան, հերոսամարտերի եւ Հայ Դատի մասին՝ ճանաչման, դատապարտման եւ պահանջման հիմունքներով։
Միութեան աստիճանաւորների միջեւ յարաբերութիւնների պահպանման եւ զարգացման նպատակներով՝ աստիճանաւորների համար եւս կազմակերպւեց վիդոէօ կոնֆերանսներ։
Վիդէօ կոնֆերանսներին սկաուտները հիւրընկալել են ընկերներ՝ Հարմիկ Նաւասարդեանին, Հենրիկ Խալոյեանին, ինչպէս նաեւ ընկ. Ռաֆիք Բաղումեանին։
Նշենք նաեւ, որ Սկաուտական միութեան աւելի քան 70%-ը կարանտինի օրերին մասնակցեցին, սկաուտների մօտ ընթերցանութեան խրախուսման նպատակով՝ «ընթերցման ժամանակն է» չելենջին։
Արի, արենուշներ եւ կրտսերները, ընթերցեցին հատւածներ հայերէն գրականութիւնից, այնուհետեւ չելենջի հրաւիրեցին իրենց ընկերներին։
Համավարակով պայմանաւորւած՝ սահմափակումների օրերին կարելի է, մասնաւորապէս, առանձնացնել սկաուտական միութեան կրտսեր անդամների արձանագրած ակտիւութիւնը, որն կրկնակի ոգեւորութեան առիթ է դառնում։
Այս օրերին կրտսերները տեսաֆիլմերով պատմում են՝ Սկաուտական միութեան շարքերում ապրած իրենց ամենատպաւորիչ յուշերի մասին, երգում են սկաուտական երգեր, պատրաստում են ձեռքի աշխատանքներ, իսկ սկաուտական դաւանանքների ապահովման, այդ թւում՝ աշխատասիրութեան, տնտեսող լինելու, բարի գործեր անելու, եւ ծնողներին օգնելու շրջանակում՝ պատասխանատուների կողմից իրենց տրւած կարեւոր առաջադրանքներ են իրականացնում։
Սկաուտական միութեան անդամաները տներից, էկրանների տարբեր կողմերից, նոյն ոգով եւ աշխատասիրութեան մեծ ձգտումով շարունակում են՝ քայլել Սկաուտական միութեան նպատակների իրականացման ճանապարհին, այնուամենայնիւ, անհամբեր են՝ սահմանփակումների վերացմանը, աշխատանքների վերսկսմանը, եւ սկաուտականի հին ու լաւ օրերի անմիջական ջերմութեանը։