Հրատարակութիւն

PDF
Կիրակի, 27 Դեկտեմբեր 2020 14:05
Rate this item
(0 votes)

Հ.Մ.Ա.Կ.-ի Երէցների միութեան "Գրական Շրջանակ"֊ի առցանց 4_րդ հանդիպումը տեղի ունեցաւ մայիսի 16-ին, ժամը 7-ին, 10 ընկերների ներկայութեամբ։ Նիւթն ազատ էր։

Ընկեր Կարինէն Թումանեանի "Հոգուս հատոր, սրտիս կտոր" տողով սկսւող սիրային առաջին խոստովանութիւնը կարդաց՝ պատանի սիրահարի բացատրական խօսքերով։
Ընկեր Արսինէն Թումանեանի քառեակներից մի փունջ ներկայացրեց, բանաստեղծի բացատրականով։
Ընկեր Արմիկը Եղեռնը ապրած Արշալոյս Մարտիկանեանի - Աւրորայի - ողբերգական կեանքից դրւագներ փոխանցեց, նրա կեանքի պատմութեան մասին պատմեց, որ ֆիլմի է վերածւել ԱՄՆ-ում 1918-ին։ Ընկերը ապա Գաբրիէլ Մարկեզից մի գրութիւն կարդաց' որպէս նրա կտակը։
Ընկեր Արմինէն ակնարկելով մօտալուտ Համբարձման տօնին, դրւագներ կարդաց Անուշից, որի տպաւորութեան ներքոյ ընկեր Յարութը երգեց Սարոյի "Բարձր սարեր" երգը։
Ընկեր Էդիկը Յովհ. Գրիգորեանի բանաստեծութիւններից մի երկու գործ կարդաց։
Հանդիպումը շատ ջերմ մթնոլորտում անցաւ։ Ընկերները ցանկացան ազատ նիւթի ձեւաչափը շարունակել յաջորդ հանդիպումին՝ մայիսի 30-ին, ժամը 7-ին։