Հրատարակութիւն

PDF

Թեհրանի «Արարատ» թաղամասի Քաղխորհրդի հետ հանդիպում

Rate this item
(0 votes)

Ըստ նախապէս ժամադրութեան, պատկան օրակարգով, Կենտրոնական վարչութեան 19 սեպտեմբերի 2020 թ.-ի նիստին ներկայ գտնւեցին Թեհրանի «Արարատ» թաղամասի Քաղխորհրդի աջակից մարմնի անդամներ՝ Դարւին Աւագեանը և Ասպետ Նազարեանը (ընկեր Արէն Պօղոսեանը ճամբորդութեան պատճառով բացակայ էր): Ողջոյնի երկկողմ խօսքերից յետոյ, ընկեր Դարւին Աւագեանը հակիրճ զեկուցեց մարմնի ընթացիկ աշխատանքներից, որոնցից կազմակերպութեան համար արդիւնաւէտերից նկատեց «Արարատ» մարզաւանի և շրջագայ երկու աւաններին յատկացւելիք ջրի մեծ բաքի համար Թեհրանի խորհրդի հաստատած բիւդջէն, որի գործադրումով դիւրութիւններ կը ստեղծւի: Աշխատանքի վարչական գործընթացը և նամակագրութիւնները արդէն կատարւել է և վերջնական հաստատումից յետոյ կարելի է գործադրել: Ընկերը նշեց, որ սոյն առաջարկը Թեհրանի 3-րդ շրջանի առաջին բաժնի Քաղաքապետի փոփոխութեան պատճառով երկարաձգւել է և նախքին քաղաքապետի օրօք վերջնականացւած էր: Նկատի ունենալով մարզաւանի մեծ տարածքը մեր կողմից առաջարկւել է, որ տանկերը տեղադրել հէնց մարզաւանում, որը դեռ չի յստակեցւել և բանակցութիւններ է գնում տեղադրւելու յարմարագոյն վայրի առումով: Առաջարկը հաստատւելու պարագային անհրաժեշտ նկատւեց Մարզաւանի Վարիչ մարմնի միջոցով շուտափոյթ կերպով մասնագիտական ուսումնասիրութիւններ կատարել աշխատանքին ատակ անձնաւորութիւններից կազմւած կազմի միջոցով: Ողջունելի նկատւեց միւս բազմաթիւ առաջարկներով հադներձ, որոնց մէջ տեղ էին գտնում Ազգային Օլիմպիական Կոմիտէի և միւս հաստատութիւնների կողմից ներկայացւած մեծամասնաբար անաշխատունակ և անձնուրացների համար մարզանքի և տարբեր յարմարութիւնների կառուցումը, սոյն առաջարկին բիւդջէի հաստատումը: