Հրատարակութիւն

PDF
Չորեքշաբթի, 30 Դեկտեմբեր 2020 09:03
Rate this item
(0 votes)


ՀՃՃՄ-ի նախաձեռնութեամբ, վերջին օրերին Նայիրի հրատարակչութիւնը լոյս է ընծայել "Հայ որբերի գորգը" գիրքը' Հ.Մ.Ա.Կ.-ի Երէցների միութեսն անդամ՝ ընկեր Կարինէ Դրորի պարսկերէն թարգմանութեամբ։ Անգլերէն բնագիրը տպագրւել է 2013-ին ԱՄՆ-ում դոկտ. Մարտին Դերանեանի հեղինակութեամբ։
Գիրքը պատմում է հայ որբերի ձեռամբ գործւած, շուրջ 20 ք.մ. մակերեսով գորգի մասին, որը որպէս երախտագիտութիւն' հայ որբերին ցուցաբերած Ամերիկայի ժողովրդի օժանդակութեան, 1925 թ. նւիրւել է ԱՄՆ-ի ժամանակի նախագահ Քալւին Քուլիջին եւ այժմ գտնւում է ԱՄՆ-ի նախագահական պալատի հաւաքածոյում։
Յետ Եղեռնի տարիներին հազարաւոր հայ որբեր պահւում էին մարդասիրական զանազան հաստատութիւնների կողմից հիմնւած որբանոցներում։ Դրանցից մէկը Սիրիայի տարածքում գտնւող "Ղազիր" որբանոցն էր (այժմ' Լիբանանում), շուրջ 1400 որբուհիներով, որի հոգատարութիւնը յանձնւած էր դոկտ. Կիւնցլէրին եւ նրա կնոջը։ Այդ որբուհիների տքնաջան աշխատանքի արգասիքը հանդիսացաւ թանգարանային այդ գորգը։
1923-1929 թ.թ. տարբեր որբանոցների որբերի ձեռքերով գործւել են աւելի քան 3200 կտոր գորգ, որոնց վաճառքից գոյացած հասոյթը նպաստել է որբանոցների աշխատանքներին։