Հրատարակութիւն

PDF
Չորեքշաբթի, 30 Դեկտեմբեր 2020 09:54
Rate this item
(0 votes)

Հ.Մ.«Արարատ»Կ.-ի Արւեստից միութեան նախաձեռնութեամբ՝ ուրբաթ 2020 թ.-ի հոկտեմբերի 9-ի առաւօտեան ժամը 11:00-ից 12:30-ը մարզաւանի լողաւազանների շրջափակում Արարատ կազմակերպութեան ինսթագրամի էջից, կենդանի միացումով առցանց նշւեց «Մշակոյթի » և «Մանուկների համաշխարհային» տօները:
Մինչ այս, տօները նշւում էր մանուկների աշխոյժ ներկայութեամբ սակայն, այս տարի Կորոնավիրուսի համաճարակի պատճառով մանուկները տօները նշեցին իրենց տներում ուղիղ կապ հաստատելով ուսուցիչների հետ, որոնք ևս գտնւում էին «Արարատ» մարզաւանում:
Յարգելով Արցախի պատերազմի զոհերի յիշատակը մէկ րոպէ լռութեամբ սկսւեց միջոցառումը: Ծրագիրը կազմւած էր հայկական մշակոյթին բնորոշ հինգ ամենանշանաւոր էջերից՝ գրականութիւն, երաժշտութիւն, պար, խոհանոց և նկարչութիւն:
Միջոցառումը սկսւեց հայանուն մեծ հեքիաթագիր Ղազարոս Աղայեանի՝ «Դանակով» հեքիաթով Արտոյտ Զոհրաբեանի ասութեամբ: Այնուհետև մանուկները պատրաստեցին մրգային աղցան Նինա Շահնազարեանի մշակմամբ:
Ծրագիրը շարունակւեց «Զինւորիկ» երգի ուսուցմամբ Մեղեդի Նազարեանի դասաւանդմամբ, որին յաջորդեց ձեռքի աշխատանքի բաժինը Թիէդրա Զոհրաբեանի դասատւութեամբ: Իսկ վերջում մանուկները սովորեցին հայկական պարի մի քանի շարժումներ Ալմարա Շամիրեանի և Թառա Մալխասեանի գլխաւորութեամբ: Միջոցառումը վարեց սիրելի Անի Զաքարեանը:
Առաջացած պատերազմական իրավիճակի բերումով ամբողջ ծրագիրը ողողւած էր հայրենասիրական շնչով: Աչքի էր ընկնում Հայկական եռագոյնը ծրագրի հիմնական անկիւնում: Անընդմէջ յաջորդւում էին հայրենասիրական երգերը և մասնակիցները մեծ յուզմունքով ու եռանդով իրենց պարտքն էին կատարում հայրենիքի պահպանման ի նպաստ:
Սոյն միջոցառումը նշելու հիմնական նպատակը մեր մանուկների մտքում հայկական տօների զգօն պահելն էր: Այս օրերին ծրագրի իրականացման թիրախը նաև մեր հայրենիքին սատար հանդիսանալու պատրաստակամութեան բարձրաձայնումն էր :
Մեր շատ սիրելի և միակ հայրենիք հաւատացած ենք որ մենք «Յաղթելու ենք»: